Խոյ

Խոյերին սպասվում է ֆիզիկական ուժերի ներհոսք և զգացմունքային վերելք: Էներգիան ճիշտ օգտագործե՛ք, ժամանակ մի՛ ծախսեք անօգուտ զբաղմունքների և դատարկ խոսակցությունների վրա: Հարմարավետության և պարտքի միջև ավելի լավ է ընտրել երկրորդը: Հարմար օր է ուղևորությունների համար: Հիմնարկ այցելությունը, ղեկավարության կամ պաշտոնական դեմքերի հետ զրույցն ավելի լավ է օրվա առաջին կեսին: Տան և ընտանիքի համար գնումներն արժե հետաձգել:

 

Ցուլ

Ցուլերի հաջողությունը կախված է նրանց խառնվածքից: Գործերում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մարտական տրամադրություն, կարող է անհրաժեշտ լինել կոշտություն, վճռականություն, ուղղագծություն: Անհրաժեշտ է նաև բարձր շարժունակություն, լավ ռեակցիա, մշտապես կապի մեջ լինելու պատրաստություն: Եթե փափուկ, տնական մարդ եք, չեք սիրում անհանգստություն և շտապողականություն, ավելի լավ է գործերի ղեկավարում ձեզ վրա չվերցնել: Հնարավոր են բարդություններ ազգականների հետ հարաբերություններում: Այդ դեպքում հիշե՛ք, որ դրանք ժամանակավոր են:

 

Երկվորյակ

Գերազանց օր է նոր նախաձեռնությունների համար: Հնարավոր է ձեզ վստահեն դժվար առաջադրանքի լուծում, կամ ստիպված լինեք տեղավորվել սեղմ ժամկետներում: Նույնիսկ պաշտոնական աջակցության առկայության դեպքում պատրաստ եղե՛ք խնդիրների մի մասն ինքնուրույն լուծել: Շատ Երկվորյակների պետք կգան տեխնիկական, կառավարական, վարորդական հմտություններ: Եթե նոր որակում ձեզ անվստահ եք զգում, սովորե՛ք սեփական փորձի վրա, համատեղե՛ք տեսականը գործնականին:

 

Խեցգետին

Օրը հաջող է նախաձեռնող Խեցգետինների համար, ովքեր դեմ չեն փորձարկել իրենց համարձակությունը և ամրությունը: Ներգրավվել առաջարկվող իրադրությանը և հաջողության հասնել ավելի դժվար կլինի, եթե ի սկզբանե պատրաստ չեք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց, ձեր խնդիրների լուծումը փորձում եք գցել ուրիշների վրա կամ հույսներդ դնում եք երջանիկ պատահականության վրա: Եթե ակտիվ եք, նպատակաուղղված, չեք վախենում փորձարկումներից, ավելորդ անհանգստությունից և անձնական պատասխանատվությունից, կարիերայի սրընթաց աճի, գործնական առաջընթացի հնարավորություն կունենաք:

 

Առյուծ

Առյուծներն առաջընթացի փայլուն հնարավորություն ունեն: Մի՛ վախեցեք երկարաժամկետ պարտականություններ ստանձնել: Անխուսափելի պատասխանատվության հետ մեկտեղ այն ձեր առջև հիանալի հեռանկարներ կբացի: Կարող եք ցուցադրել ձեզ որպես բազմակողմանի զարգացած անձնավորություն, ով իր մեջ համադրում է առաջին հայացքից անհամատեղելի որակներ, օրինակ՝ հետաքրքրություն առաջընթացի նկատմամբ և հավատարմություն ստանդարտներին:

 

Կույս

Օրը հարմար է մտածված արկածների համար: Եթե ձեզ հաղթանակ է անհրաժեշտ, ողջ գիտելիքները ներդրե՛ք հերթական բարձունքի նվաճման համար: Համարձակություն ունեցե՛ք արտահայտել անձնական տեսակետը, իրերն իրենց անուններով կոչել: Դա կգնահատի գործատուն կամ մեկ այլ մարդ, ումից այժմ կախված է ձեր կարիերան: Եռանդուն և ռիսկի սովոր Կույսերը նշանակալի առաջընթացի կհասնեն առաջին իսկ փորձից:

 

Կշեռք

Եթե ձեր առջև զգալի նպատակներ եք դնում, միայն պրոֆեսիոնալիզմը և կրթվածությունը կարող են բավական չլինել: Հնարավոր է, որ կանգնեք ընտրության առջև ինչ-որ մեկի հետ լավ հարաբերությունների և կարիերայի միջև: Ղեկավար Կշեռքները ստիպված կլինեն օպերատիվ կերպով հարմարվել իրավիճակին և ցայտնոտի պայմաններում ճիշտ որոշում կայացնել: Այսօր ավելի լավ է հետաձգել անձնական ծախսերը, քանի որ մեծ է սխալների և կորուստների հավանականությունը: Կանանց խորհուրդ չի տրվում հագուստ և կոսմետիկա գնել, վարսավիրի այցելել:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում այս օրերին հանգիստ կազմակերպել, սիրո, զվարճանքների, ստեղծագործության հետ կապված ծրագրեր կազմել: Ուշադրության կենտրոնում, ամենայն հավանականության, կլինեն ծառայողական, ֆինանսական կամ կարիերային վերաբերող հարցերը: Մի՛ խուսափեք նոր գործառույթներից, շտապ, վտանգավոր աշխատանքից: Դա կօգնի կայունացնել ձեր նյութական վիճակն այժմ կամ մոտ ապագայում: Հուզմունքը և շտապողականությունը կարող են ազդել ձեր ինքնազգացողության վրա:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար գործունեության գերազանց դաշտ է բացվում: Մասնագիտական և բարոյական պարտականության իրագործումը կարելի է հաջողությամբ համատեղել ստեղծագործական, փորձարարական, մրցակցային ոգու հետ: Հնարավորինս քիչ ուշադրություն դարձրեք արտաքին քննադատություններին: Եթե գտնեք համարձակության և ինքնտիրապետման միջև ճիշտ հավասարակշռությունը, ձեզ սպասվում է հաջողություն, ճանաչում և ծափահարություններ ամենադժվար և անսովոր գործում: Ձեր հաղթանակը կճանաչեն նույնիսկ թշնամիները:

 

Այծեղջյուր

Ժամանակն է, որ Այծեղջյուրներն իրենց փորձեն անսովոր ոլորտում կամ ոչ ստանդարտ դերում: Կարելի է յուրացնել նոր պարտականություններ կամ անսովոր գործիքներ: Գործին լուրջ վերաբերվե՛ք: Այսօրվա փորձարկումները կարող են երկար գործընթացի սկիզբ դառնալ: Բացառված չեն առանձին ձախողումներ, հուզմունքներ, սթրեսներ: Եթե ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ, ժամանակին դադար վերցրե՛ք և հանգստացե՛ք: Ցուցաբերե՛ք ոչ միայն համարձակություն, այլև ջանասիրություն: Այդ ժամանակ, մի շարք անհաջող փորձերից հետո, ոչ վատ արդյունքի կհասնեք:

 

Ջրհոս

Օրվա ընթացքում հնարավոր են հրատապ ուղևորություններ, կարող է արտակարգ միջոցառումների անհրաժեշտություն լինել: Շատ Ջրհոսներ հմուտ վարորդներ կլինեն, սակայն խորհուրդ չի տրվում խախտել ճանապարհային կանոնները և ռիսկի դիմել: Բեղմնավոր օր է ծրագրավորման, տեխնիկայի, բժշկության, տրանսպորտի, հաղորդակցությունների հետ կապված աշխատանքների համար: Նույնիսկ ժամանակի սակավության դեպքում ծրագրից ետ մի՛ կանգնեք: Միևնույն ժամանակ, աչքի տակ առե՛ք քննադատությունները և օգտակար նկատողությունները: Դա չի վնասի ձեր հեղինակությանը, իսկ գործին օգտակար կլինի:

 

Ձկներ

Ձկների հաջողության գլխավոր պայմանն այսօր կլինի օպերատիվության համադրումը ցանկացած առաջադրանքի նկատմամբ կոռուցողական մոտեցման հետ: Եթե ի բնե հանգիստ կենսակերպի ձգտում ունեք, ձեր առջև դժվար առաջադրանքներ մի՛ դրեք և արե՛ք միայն այն, ինչ տվյալ պահին անհրաժեշտ է: Ռիսկի դիմելուց առաջ ստուգե՛ք բոլոր հաշվարկները, կարևոր քայլերը շտապողական մի՛ արեք: Չարժե շտապել հագուստի, զարդերի ձեռքբերման հարցում: Եթե որոշել եք տեխնիկա կամ կապի միջոցներ գնել, պահանջե՛ք երաշխավորագիր և ստուգե՛ք որակը: