Խոյ

Շատ Խոյերի համար օրը կանցնի մշտական տատանումների և ներքին հակասությունների մեջ: Լավագույն պահը չէ կամքի ուժի, ակտիվության, համառության դրսևորման համար: Ձեր գործողությունները կարող են անհետևողական լինել, ինչը զգալիորեն կնվազեցնի դրանց արդյունավետությունը: Այս օրերի դրական կողմերից մեկն այն է, որ այլընտրանքային աղբյուրների հաշվին ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն կստանաք: Օրինակ՝ ձեզ կարող է շնորհակալ լինել մեկը, ում ժամանակին անշահախնդիր օգնել եք:

 

Ցուլ

Օրը հաջող կլինի, եթե չսահմանափակվեք մակերսին գտնվող հնարավորություններով: Եթե ուշադիր լինեք ստեղծված իրավիճակին, կնկատեք փակուղուց դուրս գալու նաև ոչ ստանդարտ ճանապարհ: Աստղերը խորհուրդ են տալիս հենց դա օգտագործել: Ցուլերի մեծամասնությունն իրենց հիանալի կզգան ոչ միանշանակ իրավիճակներում, որոնք պահանջում են հումորի զգացում և արտասովոր մոտեցում: Ազատ ժամանակ կարելի է երևակայել, ֆիլմ դիտել, հաճելի երաժշտություն լսել:

 

Երկվորյակ

Երկվորյակները մինչ ուշ երեկո կպահպանեն ներքին ներդաշնակությունը: Եթե աշխատանքի բերումով ֆիզիկական ծանրաբեռնվածության եք ենթարկվում, օգտակար կլինեն հավասարակշռության և ճկունության վարժությունները: Ստիպված կլինեք պահել երկու տարբեր ուղղությունների կամ որոշումների միջև հավասարակշռությունը: Բացառված չէ, որ բուռն գործունեություն ծավալեք, կիսվեք երկու տարբեր ծրագրերի, նպատակների, ցանկությունների միջև: Ղեկավարության կողմից հնարավոր են իրար հակասող հանձնարարություններ: Ազատվե՛ք պատրանքներից:

 

Խեցգետին

Օրը հարմար է հանգստի, էսթետիկական կամ դիվանագիտական թեքումով գործունեության, գնումների, հյուր այցելելու համար: Աճում է խորաթափանցությունը, հնարավոր են կանխատեսման տարրեր: Շատ Խեցգետիններ ստեղծագործական աշխատանքը կգերադասեն ձանձրալի առօրյայից կամ իրենց կնվիրեն ինչ-որ գաղափարի: Անձնական կյանքում ձեզ հաճելի իրադարձություն է սպասվում, փորձե՛ք չիդեալականացնել ձեր համակրանքի առարկային: Հիանալի օր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, քանզի ծաղկում է նրանց կանացիությունը, ուժգնանում է բնատուր հմայքը:

 

Առյուծ

Օրվա ընդհանուր մթնոլորտը ռոմանտիկ և թուլացնող է, երևակայությունը խթանող: Օգտակար կլինի ինտենսիվ աշխատանքից ժամանակ առ ժամանակ շեղվել ավելի հաճելի զբաղմունքներով, օրինակ՝ երաժշտություն լսել, երազել: Կին Առյուծները բոլորից գաղտնի կարող են ինչ-որ բանով իրենց երես տալ: Չարժե աշխատանքն ու անձնական կյանքն իրար խառնել: Երևակայությունները լավ են հանգստի ժամին կամ ռոմանտիկ իրավիճակում, սակայն վնասակար են բիզնեսի զարգացման համար և գործարար կապերում:

 

Կույս

Գործընկերոջ գաղտնի մտքերի մեջ ներթափացնելու ձեր փորձն անհաջողության կմատնվի: Ձեզ կարող են բացել գաղտնիքի միայն մի մասը, սակայն ուրիշի իրական դրդապատճառները ձեզ համար հանելուկ կմնան: Անձնական հարաբերություններում այդ հանգամանքը ռոմանտիկ լուսապսակ կտա ձեր շփմանը: Գործնական շփումներում Կույսերի համար չափազանց վնասակար կլինեն թերի պայմանավորվածությունները և երկիմաստությունները: Եթե կասկածներ ունեք, ավելի լավ է պայմանագիրը չստորագրել:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ձգտել հրապարակայնության: Եթե հանգամանքները թույլ են տալիս, զբաղվե՛ք առօրյա գործերով և մարդկանց մեծամասնության համար անտեսանելի դարձե՛ք: Այսօր կարելի է զբաղվել գործերով, որոնք կցանկանայիք գաղտնի պահել, օրինակ՝ առողջական հարցերով: Եթե ձեզ իրազեկել են ուրիշների գաղտնիքների մասին, փորձե՛ք նույնպիսի խորությամբ պահպանել դրանք: Բացառված չէ, որ ղեկավարությունը ձեզանից գաղտնի ծառայություն խնդրի: Այդ դեպքում ձեր նրբիմացությունը և զսպվածությունը կրկնակի կգնահատվեն:

 

Կարիճ

Հիանալի օր է սիրո, ստեղծագործ և միայնություն սիրող զբաղմունքների համար: Օրը հարմար է նաև աղոթքի, մեդիտացիայի, ներքին աշխարհի ներդաշնակեցման և հոգևոր կյանքի համար: Գործնական հարաբերություններում Կարիճները հնարավորություն կստանան պայմանավորվել փոխշահավետ մարտավարության շուրջ, հարթել բոլոր հակասությունները: Ամուսնական հարաբերություններում չափազանց կարևոր է միմյանցից գաղտնիքներ չունենալ: Փոխադարձ վստահությունը կարող է ձեր միության պահպանման ամենաարժեքավոր որակը դառնալ:

 

Աղեղնավոր

Այսօր կարող է ինչ-որ անսովոր բան տեղի ունենալ: Ուշադրություն դարձրեք իրադարձությունների ոչ թե արտաքին կոպիտ կաղապարին, այլ նրբերանգներին, տարօրինակություններին, հոգևոր և հոգեբանական ենթատեքստին: Որոշ Աղեղնավորներ անտեսանելի աջակցություն կզգան մահացած ազգականի կողմից, խորհրդավոր երազ կտեսնեն կամ այլ՝ ոչ պակաս զարմանալի զգացողություն կունենան: Անձնական և ընտանեկան հարաբերությունները կարող են հարստանալ հավելյալ նրբերանգներով: Գործնական շփումները հասցրե՛ք նվազագույնի կամ դրանցում զգուշություն դրսևորե՛ք:

 

Այծեղջյուր

Օրը նպաստում է ընտանիքում, ամուսնության մեջ, մշտական հարաբերություններում զգացմունքային ֆոնի ներդաշնակեցմանը: Վատ պահ չէ անձնական հարցերով խորհրդատվության, բժշկի, հոգեբանի այցելության, դիվանագիտական գաղտնի առաջադրանքի կատարման համար: Շատ Այծեղջյուրների համար դժվար կլինի դիմակայել ուրիշի հմայքին, բացառված չէ թեթևակի սիրահարվածությունը մեկին, ում համակրում եք: Եթե ազատ րոպե ունեք, օգտակար կլինի թուլանալ, երաժշտություն լսել, բնության գրկում լինել, երազել:

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում չափազանց մեծ ակտիվություն ցուցաբերել, հենվել միայն տրամաբանության և ռացիոնալ հաշվարկի վրա: Հոգեբանական ներդաշնակ մթնոլորտը ձեր ծրագրերն ավելի արագ առաջ կմղի և ավելի շատ արդյունք կտա, քան գործնական շտապողականությունը: Շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանե՛ք, ժամանակին կարեկցանք, ըմբռնում, հոգատարություն ցուցաբերե՛ք: Ցանկացած առաջադրանք ինքնիրեն կլուծվի, եթե խաղաղ և ջերմ մթնոլորտ է ձևավորվել: Հավելյալ ուշադրություն կարող են պահանջել ընտանի կենդանիները:

 

Ձկներ

Ձկներին այս օրերը բազմաթիվ լավ բաներ կբերեն: Հաջող կլինեն ձեռքբերումները: Ծնողներին կուրախացնի երեխաների կողմից կապվածությունը: Հիանալի օր է ռոմանտիկ հանդիպման համար: Կին Ձկները խորհրդավոր և հիասքանչ կլինեն: Եթե դժվար շրջան եք ապրում, հոգեկան վերքերի բուժման լավ միջոց կգտնվի: Ձեզ կարող է կյանքի վերադարձնել արվեստը, երազանքը, ստեղծագործությունը: Հնարավոր է նվերի, հաճոյախոսության, ձեր նկատմամբ սիրո և կարեկացանքի դրսևորման արժանանաք: