Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթն ստացել է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի՝ ԱՄՆ-ի լավագույն գեղարվեստական ուսումնական հաստատություններից մեկի պատվավոր դոկտորի կոչումը: Այդ մասին հաղորդել է The Guardian թերթը:

 

Ուեսթը խոտովանել է, որ նյարդայնանում էր իրեն գիտական աստիճան շնորհելու արարողության ժամանակ: Ընդ որում, երաժիշտը չի ավարտել Չիկագոյի համալսարանը, որտեղ անգլերեն էր ուսումնասիրում, իսկ նրա հանգուցյալ մայրը ամբիոնի վարիչ էր:

 

Ռեփերն ասել է, որ կօգտվի դոկտորի աստիճանից, որպեսզի «ավելի դյուրին դարձնի կյանքը մեզ բոլորիս համար»:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Ուեսթին դոկտորի աստիճան շնորհելու գաղափարը պատկանում է ֆակուլտետներից մեկի դեկան և ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Լիզա Ուեյնռայթին: Նա առաջարկել է դա անել երաժշտի հարցազրույցներից մեկից հետո, որում նա ինստիտուտ այցելելու ցանկություն էր հայտնել: