Life.panorama.am-ը գրում է.



Շատ շուտով երգիչ Մհերը իր երկրպագուներին կներկայանա նաև որպես ռեժիսոր. երգիչ-դերասան Գոռ Հարությունյանի առաջին՝ «Շարքային Հարությունյան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը հենց Մհերն է:

 

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Մհերը նախ հաղթական մայիսի 9-ի հետ կապված շնորհավորեց բոլորին. «Շնորհավորում եմ բոլորին, հատկապես մեր վետերան տատիկներին և պապիկներին 2-րդ համաշխարհային պատերազմի մեր հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, թող լուսավորվեն բոլոր զոհվածների հոգիները, իսկ նրանք, ովքեր դեռ ողջ են, ամուր առողջություն եմ մաղթում: Նաև շնորհավորում եմ բոլորիս և, հատկապես, Հայոց բանակին Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, այս երկու տոները մեզ համար շատ կարևոր են»,- նշեց նա, ապա անդրադարձավ իր հեղինակած նոր տեսահոլովակին. «Մոտ երկու տարի առաջ, երբ Գոռը նկարահանվում էր «Բանակում» հեռուստասերիալում, տեսնելու նրա խաղը, ես նրան ասացի, որ պարտադիր պետք է Հայոց բանակին նվիրված երգ ունենա: Եվ քանի որ ի սկզբանե այդ գաղափարը իմն էր, այն ավարտին հասցնելու նպատակով ցանկացա ինքս էլ նկարահանել այդ տեսահոլովակը՝ ուժերս փորձելով ռեժիսորական աշխատանքում»,- նշեց Մհերը:

 

Շարունակությունը՝ այստեղ