Universal կինոընկերությունը հայտարարել Է Անջելինա Ջոլիի «Ծովի մոտ» (By the Sea) ռեժիսորական աշխատանքի՝ վարձույթ դուրս գալու օրը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի նոյեմբերի 13-ին: «Այդ օրը կինոնկարը կստացվի ԱՄՆ-ի կինոթատրոններում,- նշված Է մամուլի տեղեկագրում:- Դրանից անմիջապես հետո ֆիլմը կներկայացվի նաեւ աշխարհի այլ երկրների կինոշուկաներում»:

 

Անջելինա Ջոլին նաեւ սցենարի հեղինակն Է եւ ֆիլմում կատարում Է կնոջ գլխավոր դերը: Գործողությունը տեղի Է ունենում անցյալ դարի 70-ական թվականներին: Կինոժապավենը պատմում Է ամերիկացի գրողի մասին (նրա դերը կատարում Է Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիտը), որը կնոջ հետ ժամանում Է Ֆրանսիա՝ փնտրելով լռություն եւ անդորր: Զույգը վերջին ջանքերն Է գործադրում ամուսնությունը փրկելու համար:

 

Ֆիլմում նաեւ նկարահանվել են ֆրանսիացի դերասաններ՝ Մելանի Լորանը, Ռիշար Բորենժեն, Նիլս Արեստրուպը, Մելվիլ Պուպոն: «Ծովի մոտ» ֆիլմն Անջելինա Ջոլիի՝ թվով չորրորդ ռեժիսորական աշխատանքն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: