Խոյ

Առավոտյան կարող եք չափազանց զգացմունքային լինել, ինչը լավագույն ձևով չի անդրադառնա ձեր գործնական ջանքերի արդյունքների վրա: Օրվա երկրորդ կեսում Խոյերի մոտ կառաջանա ոգևորություն, կամրապնդվի հաջողության նկատմամբ հավատը: Ձեզ կհաջողվի կարգապահություն դրսևորել, ինչը դրական կազդի ցանկացած գործի արդյունքի վրա: Հնարավոր է պաշտոնական նամակ կամ հեռվից նորություն ստանաք: Բացառված չէ նախկին գործընկերոջ կամ ղեկավարի հետ շփումը:

 

Ցուլ

Օրվա սկզբում շատ Ցուլեր հակված են վեճերի, մրցակցության, գործընկերային տարաձայնությունների: Օրվա երկրորդ կեսում հնարավոր են խնդիրներ իրավապահ, ֆինանսական, ուժային կառույցների հետ, բախումներ քննադատության և բյուրոկրատիայի հետ: Մի՛ խախտեք կանոնները, հաշվի նստե՛ք մեծերի կարծիքի հետ: Ցանկալի չէ սկսել նոր գործեր, փնտրել հովանավորներ, ներդրողներ, ընտրել ուսուցիչ, բուհ, մասնագիտություն, տարբեր տեսակի գնումներ կատարել, այցելել հարկային և ապահովագրական ընկերություններ, վարկ ձևակերպել:

 

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը կարող է սկսվել հրատապ կամ տհաճ գործից: Օրվա երկրորդ կեսում ավելանում է գործընկերային և մասնագիտական շփումների նշանակությունը: Հնարավոր է կարիք լինի ամուսնու հետ կառուցողական զրույցի, մասնագետի խորհրդատվության, պաշտոնական դեմքի հետ հանդիպման:  Հնարավոր է, որ ձեզ սպասվում է հարցազրույց կամ քննություն: Պահպանե՛ք ձեր հեղինակությունը, վեճերի մեջ ավելի մանրակրկիտ ընտրե՛ք փաստարկները: Պահպանե՛ք մտածողության հանգստությունը և հստակությունը: Մի՛ նեղացեք սահմանափակումներից, աչքի տակ առե՛ք արդար քննադատությունը:

 

Խեցգետին

Կեսօրից հետո Խեցգետինները ճիշտ կանեն կենտրոնանալ առօրյա հոգսերի, աշխատանքային կամ այլ պարտականությունների վրա: Ուշադրություն կպահանջի ընթացիկ նամակագրությունը: Հնարավոր է ստիպված լինեք ադմինիստրատիվ հարցերով խորհրդակցություն անցկացնել, ինչ-որ հիմնարկ այցելել, խոսել ղեկավարության հետ, հաշվետվություն կազմել: Շփման մեջ պահպանե՛ք սահմանները, հետևե՛ք էթիկետին: Մի՛ անցեք ոչ պաշտոնական հարաբերությունների, քանի դեռ վստահ չեք, որ մարդուն կարելի է վստահել: Մի՛ ձգձգեք բժշկին այցելությունը` հատկապես, եթե քրոնիկ հիվանդություններ ունեք;

 

Առյուծ

Առյուծների համար ավելի հաջող է օրվա երկրորդ կեսը: Առավոտյան զբաղվե՛ք միայն այն գործերով, որոնք անհետաձգելի են: Երեկոյան լավ կընթանա այն աշխատանքը, որը միաժամանակ պահանջում է լայն աշխարհայացք, ոգեշնչում և կենտրոնացում: Արդյունավետ ժամեր կլինեն նրանց համար, ովքեր գրում կամ խմբագրում են տեսքստեր, զբաղվում են կազմակերպչական հարցերով: Փորձե՛ք սթափ նայել ձեր սիրելի մարդկանց թուլություններին և թերություններին: Արժե վերահսկել երեխաների ուսուցումը: Հնարավոր է կարիք լինի արձակուրդի կամ անձնական կյանքի հետ կապված ծրագրերի ճշգրտում:

 

Կույս

Օրվա երկրորդ կեսին պատրաստ եղե՛ք կա՛մ սահմանափակումների, կա՛մ բարձր պատասխանատվության: Հնարավոր է ստիպված լինեք հրաժարվել հանգստից և սովոր հարմարավետությունից: Շատ Կույսերի ողջ ուշադրությունը կկլանեն տնային կամ կարիերային առնչվող հարցերը: Երեկոյան բացառված չէ ծնողների, ղեկավարի, պաշտոնական կազմակերպության ներկայացուցչի հետ պատասխանատու զրույցը: Խոսակցության կենտրոնում կարող են լինել անշարժ գույքի, փաստաթղթերի, կենցաղի, ձեր կարգավիճակի կամ պարտքի վերաբերյալ հարցերը: Պատրաստ եղե՛ք քննարկելու մի շարք տհաճ, սակայն կարևոր կետեր:

 

Կշեռք

Այսօր ավելի լավ է չկազմակերպել զվարճալի միջոցառումներ և ազատ ստեղծագործական գործունեություն: Նյութական հարցերին, ներառյալ` սննդի և վճարումների, ուշադրություն հատկացրե՛ք օրվա սկզբում: Օրվա երկրորդ կեսին չարժե թերագնահատել ստացվող տեղեկատվության կարևորությունը: Ցանկալի է հստակ պահպանել կանոնները, ժամկետները, ցուցումները: Հարմար ժամանակ է բանակցությունների, խորհրդատվությունների, հարզացրույցների, պաշտոնական նամակագրության համար: Շատ Կշեռքներ գործընկերների հետ սերտ շփման կարիք կունենան:

 

Կարիճ

Կարևոր քայլը կպահանջի հետևողականություն և չափազանց ճշգրտություն: Ուշադիր եղե՛ք, եթե երկարաժամկետ հաշիվ եք բացում, թանկարժեք իրեր և երկար օգտագործման ապրանք եք ձեռք բերում, երկրից դուրս գալու փաստաթղթեր եք ձևակերպում: Ցանկացած կասկածի դեպքում իրադարձությունը ժամանակավորապես հետաձգե՛ք և օրը ծախսեք անհրաժեշտ դետալները ճշտելու վրա: Զգացմունքային և եռանդուն Կարիճներին խորհուրդ է տրվում ավելի խնամքով ծախսել ուժերը, քանի որ երեկոյան կարող են չբավականացնել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար ավելի արդյունավետ կլինեն երեկոյան ժամերը: Առավոտյան զբաղվե՛ք միայն այն գործերով, որոնք չեն կարող հետաձգվել: Հոգնածության դեպքում չի խանգարի ցերեկային կարճ հանգիստը: Օրվա երկրորդ կեսին գիտակցե՛ք ձեր խոսքերի և ընդհանուր դիրքորոշման պատասխանատվությունը: Եթե ձեր անձնական կարծիքը դեռ չի ձևավորվել, և կասկածների մեջ եք, որքան հնարավոր է երկար պահպանե՛ք տպավորիչ դադարը:

 

Այծեղջյուր

Օրվա երկրորդ կեսը պայմաններ է ստեղծում ուսուցման, գիտական գործունեության, առանձնազրույցի, ինչ-որ մասշտաբային հարցի խորը և համակողմանի ուսումնասիրման համար: Լավ կլինի խորհել միայնության մեջ, ուսումնասիրել տեղեկատուները, կատարելագործել օտար լեզվի իմացությունը: Կարող եք առաջխաղացում ունենալ հումանիտար առարկաներում, օրինակ` սոցիոլոգիայի մեջ: Եթե բացահայտ առաջընթաց չեք գրանցում, մի՛ վհատվեք. հաղթանակը մոտ է, սակայն անհրաժեշտ է հաղթահարել արգելքները և լցվել համբերությամբ: Կարևոր գործերում պահպանե՛ք գաղտնիություն:

 

Ջրհոս

Կարևոր նախաձեռնությունների համար ընտրե՛ք օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակը գերազանց է կազմակերպչական և ադմինիստրատիվ առաջադրանքների լուծման, բարձր մակարդակով և ընլայնված կազմով խորհրդակցություններ անցկացնելու համար: Եթե դուք ոչ պաշտոնական առաջնորդ եք, հիշե՛ք, որ ձեզանից շատ մարդիկ են օրինակ վերցնում, և իրավունք չունեք չարդարացնել նրանց սպասելիքները: Հաջողության համար անհրաժեշտ է տեղյակ լինել իրադարձություններից: Այդ հարցում կօգնի համացանցը:

 

Ձկներ

Առավոտյան ժամերը հարմար են առօրյա հոգսերի համար: Օրվա երկրորդ կեսում դուրս մի՛ եկեք հանգամանքների թելադրած սահմաններից, սակայն ձգտե՛ք ինչպես հարկն է կատարել ձեր պարտականությունները: Շփումներն այսօր Ձկներից կպահանջեն առավելագույն կառուցողականություն, հաշվետու լինելու կամ խոստում տալու, պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն: Պատրաստ եղե՛ք ձեզանից վեր կանգնած անձանց կողմից անհամաձայնության կամ քննադատության: Անցանկալի են անշարժ գույքի, տեղափոխությունների, ամուսնության կամ նոր պաշտոն ստանձնելու հետ կապված գործողությունները: