Խոյ

Այսօր Խոյերին դժվար կլինի թաքցնել իրական զգացմունքները: Հնարավոր է խանդի, սեքսուալության ուժգնացում: Կարող է սրվել վրեժ լուծելու, կրած կորուստների համար փոխհատուցում ստանալու ցանկությունը: Աճում է նաև վտանգավոր իրավիճակների, էքստրեմալ զբաղմունքների նկատմամբ ձգտումը: Ցանկությունների իրագործումն է անհնար է առանց հավելյալ ջանքերի կամ գումարային ներդրումների: Դուք պատրաստ եք գնալ ռիսկերի և զոհերի` հանուն նրանց, ում սիրում եք: Վերահսկե՛ք ձեր շռայլությունը, այլապես կծախսեք ավելին, քան կցանկանայիք:

 

Ցուլ

Ցուլերն այսօր ծայրահեղ զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ, առաջին հերթին` ընտանիքում, մտերիմների շրջանում: Հնարավոր է սուր արձագանք զուգընկերոջ պահվածքին: Շատ բուռն կերպով կարձագանքեք նաև ուրիշների կողմից ձեր անձնական սահմանները խախտելու փորձերին: Բացառված չէ, որ ստիպված լինեք պաշտպանել ձեր սեփականությունը, իրավունքները և երկար, քրտնաջան աշխատանքի արդյունքները: Լավագույն օրը չէ հարաբերությունները պարզելու համար, մեծ է վեճերի հավանականությունը:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում հույս դնել իրենց հռետորական տաղանդի վրա: Մի՛ փորձեք տրամաբանորեն հիմնավորել ձեր ճշմարտացիությունը: Ռացիոնալ փաստարկներն այսօր հեշտությամբ արհամարհվում են զգացմունքների ազդեցության տակ: Հենց փորձեք դիպչել փոխադարձ ծառայությունների, ֆինանսների, պարտքերի և փոխհատուցումների, հեղինակության, սեքսի թեմաներին, զրուցակիցը կդադարի ձեզ լսել, և ձեզ համար էլ դժվար կլինի ծանրակշիռ փաստարկներ գտնել: Չարժե կարևոր երկխոսություն սկսել ծնողների, ձեզանից տարեց մարդկանց հետ, քննարկել ձեր մասնագիտության և պատասխանատվության հետ որևէ առնչություն ունեցող հարցեր:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում սահման գծել սիրո և աշխատանքի միջև: Այսօր առաջին պլանում զգացմունքներն են: Չարժե կրքերի ազդեցության տակ կարևոր որոշումներ ընդունել: Եթե կամենում եք, որ ձեզ ցանկություններն ամբողջությամբ իրագործվեն, պատրաստ եղե՛ք հավելյալ ֆինանսական ներդրումների, գնումների ցուցակի ընդլայնման: Հնարավոր են չնախատեսված ծախսեր նվերների, սնունդի, զվարճանքների, ամառային հանգստի աքսեսուարների, երեխաների կարիքների համար: Կապվածությունը ցուցադրելու լավագույն եղանակը շռայլ նվերը կամ ռիսկի գնալն է:

 

Առյուծ

Դժվար օր է եսասեր և փառասեր Առյուծների համար: Այսօր հեշտությամբ աճում են ախորժակները, սրվում է սեփականության բնազդը, ինքնահաստատվելու ցանկությունը: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը դիպչի ձեր հպարտությանը կամ փորձի բռնել ձեր թույլ տեղը: Սիրո մեջ կարևոր կլինի սեռական բաղադրիչը: Ձեր պահվածքի վրա կարող են ազդել մանկական հիշողությունները, ծնողների հետ հարաբերությունները: Մտերիմները կարող են չգնահատել ձեր ջանքերն ու նվաճումները: Տանը կարող եք հավելյալ ֆիզիկական կամ հոգեբանական տարածքի պահանջ զգալ:

Կույս

Արտաքին պայմանները բարեհաջող են դասավորվում: Ձեր ռացիոնալ մտածողությունը հաջողությամբ կհամալրվի խորաթափանցությամբ, վտանգների նկատմամբ սրված հոտառությամբ: Հանգստությունը պահել դժվար կլինի այն Կույսերին, որոնց տանջում են չիրականացած երազանքները: Դա կարող է լինել չկիսված սերը, չիրագործված ստեղծագործ գաղափարը, ձեզ համար կարևոր հարցում անկարողությունը: Սրա հետ կապված` հնարավոր են խորը ներապրումներ, հատկապես, եթե այժմ սահմանափակ են կառուցողական քայլերի ձեր հնարավորությունները:

 

Կշեռք

Կշեռքներին չի հաջողվի արհամարհել իրադարձությունների ֆինանսական կողմերը: Հնարավոր են ծախսեր` կապված արժեքավոր գնումների, թանկարժեք հաճույքների հետ: Պատրաստ եղե՛ք հավելյալ ծախսերի, եթե հրավիրված եք մարդաշատ կամ անսովոր միջոցառման: Կարելի է խոշոր ներդրումներ կատարել, եթե նախապես հաշվարկել եք հնարավոր օգուտները և վնասները: Այսօր կարելի է ընտրել կաշվե իրեր, բացառիկ հուշանվերներ, ինչպես նաև ցանկացած բան, որ նպաստում է ձեր սեքսուալ գրավչության ավելացմանը:

 

Կարիճ

Կարիճներն այսօր համաձայն չեն քչին և մտադիր են կյանքից հնարավորինս շատ բան ստանալ: Արդյունքը կարող են լինել ոչ միայն հաճույքները, այլև տարբեր տեսակ ավելորդություններ: Պայմաններ են առաջանում սեքսուալ երևակայությունների, գաստրոնոմիկ հակվածությունների սրման համար: Ձեր խոշոր պահանջները փորձե՛ք բավարարել խելամիտ ճանապարհներով: Վատ սովորությունները կարող են դառնալ ձեր երկրորդ էությունը, եթե դրանց ազատություն տաք: Ձեր քմահաճույքները շրջապատի մոտ բացասական զգացողություններ և բողոք կառաջացնեն: Հիշե՛ք, որ դուք կարող եք խնդրել, բայց ոչ պահանջել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները ճիշտ կանեն հիշել չափի զգացման մասին: Մի՛ գնացեք սեփական սկզբունքներին և բարոյական օրենքներին հակառակ, այլապես դա կարող է սասանել ձեր հեղինակությունը: Սառնասրտորեն ամեն ինչ կողմ կամ դեմի բաժանելն այսօր դժվար առաջադրանք կլինի, քանի որ կարող եք տարվել էմոցիաներով: Կարող եք ռիսկային գործողությունների հաշվին ձեր ազդեցության գոտին ընդլայնելու գայթակղություն ունենալ: Մի՛ ընդունեք որոշումներ, որոնց համար հետագայում անձնական պատասխանատվություն եք կրելու: Հիշե՛ք անվտանգության տեխնիկայի մասին և ռիսկի դիմե՛ք միայն այն դեպքում, երբ այն հետևանքներ չի ունենա:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին հիանալի օր է սպասվում: Այս օրերը տրամադրում են զգացմունքային հաճույքների և բարձրացնում են ձեր ձգտումն այն ամենին, ինչն ընդգծում է ձեր հատուկ կարգավիճակը, հեղինակությունը, շնորհալիությունը և բացառիկությունը: Խնդիր կարող է դառնալ ավելին ստանալու ցանկությունը: Գնահատե՛ք այն, ինչին հասել եք, մի՛ շտապեցրեք ժամանակը, ժամանակից շուտ զոհաբերությունների մի՛գնացեք: Իրադարձություններն արագացնելու փորձը ձեզ համար կվերածվի հավելյալ ծախսերի, զգացմունքային գերլարման կամ էներգիայի այլ տեսակի կորստի:

 

Ջրհոս

Այսօր Ջրհոսների մոտ բարձրանում է զգացմունքային ընկալունակության սրությունը: Հնարավոր է նախանձի, խանդի զգացում, վրիժառության ցանկություն սկսեք զգալ: Ցանկալի չեն նոր նախաձեռնությունները, մեծ է սխալ նպատակ ընտրելու հավանականությունը: Եթե խոցելի ինքնասիրություն ունեք, խոսափե՛ք ձեր նվաճումներն ուրիշների նվաճումների հետ ուղղակիորեն համեմատելուց, քանի որ դա կարող է ձեզ ժամանակավորապես բարոյալքել: Մի՛ շտապեք կենցաղային և աշխատանքային նախաձեռնություններում, անձնական հարաբերություններն այլ մակարդակ տեղափոխելու հարցում:

 

Ձկներ

Ձկների համար լավագույն ընտրությունը բնազդայինն է: Հենց ներքին հոտառությունը կհուշի ձեզ ճիշտ որոշումը: Մասնավորապես այն կօգնի ձեր ռեսուրսները չծախսել անհամապատասխան նպատակների վրա: Խուսափե՛ք ձեզ հետաքրքրող մարդկանց, երկրները, մշակույթները, գաղափարական և կրոնական համակարգերն իդեալանականցնելուց: Մի՛ շտապեք խոշոր բարեգործական օգնություն ցուցաբերել կամ հավատալ ուրիշների խոստումներին: Կարող եք բարդ էկզոտիկ ուտեստ պատրաստել և դիտել կինոյի համաշխարհային գլուխգործոցներից մեկը: