Տևական ժամանակ է` խոսվում է երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հղիության մասին: Երգչուհին այլևս չի կարողանում թաքցնել իր կլորացած փորիկը : ESem.am-ի հետ զրույցում դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հետ 2014-ի ամռանն ամուսնացած Անուշիկը հաստատեց հղիության լուրը: «Շատ մանրամասներ չեմ կարող փոխանցել, որովհետև շատ բաներ ինքս էլ չգիտեմ »,- ասաց երգչուհին:

 

 

Ըստ ապագա մայրիկի` իրենց առաջնեկը կծնվի աշնանը: «Ես և ամուսինս շատ ուրախ ենք ու անհամբեր մեր առաջնեկին ենք սպասում»,- ուրախությամբ ասաց երգչուհին:

 

Անուշիկից պարզեցինք նաև, որ հղիությունը շատ լավ է տանում և առաջիկայում դեռ շատ համերգներ կունենա:

 

ESem.am-ը շնորհավորում է զույգին և թեթև հղիություն մաղթում ապագա մայրիկին:


Ուրախալի լուրը` Արևիկ Իսաջանյանի