Երեկ հեռուստահաղորդավարուհի Աննա Կոկչյանն, ով արդեն բավական ժամանակ է ներկայանում է Ինգրիտ անվամբ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց վերջին ֆոտոսեսիայի լուսանկարները, ինչը, բնականաբար, չվրիպեց կայքերի տեսադաշտից: Լուսանկարների՝ տարաբնույթ վերնագրերով տարածման արդյունքում նաև ընթերցողների բազմաբովանդակ մեկնաբանության պակաս չզգացվեց:

 

Life.panorama.am-ը հետաքրքրվեց հաղորդավարուհուց, թե՞ արդյոք ֆոտոսեսիան կապված է սպասվող նորությունների հետ, թե՞ այն ինքնահիշեցման նպատակն ունի: «Ֆոտոսեսիան ստեղծագործական մտքի սուբյեկտիվ արտահայտում է: Տվյալ ֆոտոսեսիան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մավրիկիոսում, Սինգապուրում և այլուր հայտնի լուսանկարիչ Էմմա Գրիգորյանի ու իմ համագործակցության արդյունքն է: Չէի ասի, թե այն ունի որևէ հատուկ նպատակ, գլխավոր նպատակն ինձ համար որպես դերասանուհի, արտիստ, արվեստի մարդ, դա կերպարանափոխումն է, տարբեր կերպարներով հանդես գալը: Ստեղծագործական ոգի ունեցող մարդկանց համար կարևորը ոգեշնչվածության զգացողությունն անընդհատ վառ պահելն է»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը` այստեղ: