Երգահան և հաղորդավարուհի Մարինե Թագակչյանը վերջին մեկ տարում գտնվում է հարգելի և ժամանակավոր դադարի շրջանում, ով այժմ վայելում է մայրության բերկրանքը:Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր Մարինեն պատմեց իր հաճելի հոգսերի, փոքրիկի և ամուսնու պահանջկոտության, հեռուստատեսային գործունեության շրջանում դադարի և օպերային արվեստից հրաժարվելու մասին:

 

Մեզ հետ զրույցում երգահանը նախ նշեց, որ մինչ դստեր՝ Եվայի, ծնունդը նախատեսել է գործունեության կարճ դադար. «Կարծում էի, երբ լրանար աղջկաս 40 օրեկանը, կկարողանայի վերադառնալ աշխատանքիս, բայց հասկացա, որ քանի բալիկս մեծանում է, այնքան ավելի մեծանում են նրա խնամքի անհրաժեշտությունը: Օրինակ՝ հիմա նա դեռ չի քայլում և հետևողականության անհրաժեշտություն կա: Խնամքը հենց սա է, միայն կերակրելն ու քնացնելը չէ: Դեռ հիմնական աշխատանքի անցնելը չեմ պատկերացնում,- նշեց Մարինեն ու հավելեց,- թեպետ արդեն սկսել եմ կորպորատիվ միջոցառումներ վարել, ինչը ինձնից ընդամենը մի քանի ժամ է խլում, որի ընթացքում տատիկները մեզ օգնում են: Այսինքն՝ որոշ առումներով, որոշ չափով աշխատանքին վերադարձել եմ»:

 

Շարունակությունը` այստեղ: