Պարի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երևանի տարբեր հատվածներում համերգային միջոցառումներ են կազմակերպվել, սակայն Սոֆի Դևոյանի պարի ստուդիան այդ առաքելությունն իրականացրել է օրեր առաջ:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում պարուհին նշեց, որ թեև ամեն տարի այս օրն իր սաների հետ հանդիպում ու արվեստի շուրջ քննարկումներ էին կազմակերպում, սակայն այս տարի որոշեց  ոչ աշխատանքային օր հայտարարել, որպեսզի յուրաքանչյուրն իր մասնագիտական տոնը յուրովի նշի: Մեր այն հարցին, թե այսօր պարային ո՞ր ժանրն է ամենատարածվածը, ՀՀ վաստակավոր արտիստուհին դժվարացավ պատասխանել. «Երիտասարդներն ավելի ժամանակակից պարեր են պարում, սիրում են դիսկոտեկներ հաճախել, այնտեղի երաժշտության տակ շարժվել:

 

Ինքս էլ շատ էի սիրում երիտասարդ տարիքում դիսկոտեկներ հաճախել, սակայն նախընտրում էի իմպրովիզներով ներկայանալ: Մի բան հաստատ նկատել եմ. ի տարբերություն նախորդ սերունդների, այսօր տղաները ավելի քիչ են սկսել պարել՝ լինի դա ռեստորաններում, ակումբներում, թե այլ վայրերում:

 

Շարունակությունը` այստեղ: