Երգչուհի Սոնա Շահգելդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Իմ շատ սիրելի երկրպագուներ նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ջերմ նամակների համար: Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ շատ շուտով ձեզ կներկայացնեմ Կոմիտասի ստեղծագործություններից. «Հով արեք» երգի տեսահոլովակը իմ մատուցմամբ և հետո այս տարի, ինչպես նախորդող տարիներին, շատ անակնկալներ ունեմ ձեզ համար:

 

Շուտով ինձ կտեսնեք ֆիլմում՝ որպես դերասանուհի, հետո հանդես կգամ համերգներով իմ նվագախմբի հետ, կներկայացնեմ նոր երգեր տարբեր ժանրերում: Սիրով աշխատում եմ ձեզ համար իմ շատ սիրելի հանդիսատես, ես ձեզ շատ սիրում եմ»: