Life.panorama.am-ը զրուցել է ամուսնությունից հետո Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մշտական բնակություն հաստատած երգչուհի Արեւվիկ Ալավրեդյանի հետ: Զրույցի ընթացքում նա անկեղծացել է ու նշել, որ չնայած իր տաքարյուն տեսակին՝ ներեղություն խնդրելը իր համար կարեւոր է մարդկային հարաբերություններում, որը չպետք է ուշանա. «Շատ հեշտությամբ եմ ներեղություն խնդրում եւ աշխատում եմ չուշացնել այն ասելը, եթե իհարկե սխալ գործողը ես եմ եղել»,- նշել է երգչուհին ու ավելացրել, որ եթե իրեն հարազատ մարդիկ են սխալվում, ապա նա անպայման փորձում խոսել նրանց հետ ու կարգավորել հարաբերությունները, բայց, իր խոսքերով, միաժամանակ անտարբեր է, երբ սխալվողները հարազատներ չեն:


Երգչուհին պատմել է, որ իրեն չճանաչող շատ մարդիկ առաջին հայացքից իր մասին սխալ կարծիք են կազմում՝ մտածելով, թե հպարտ է.«Ծանոթներիցս շատերը, ինձ հետ մտերմանալով, հաճախ են ասում, որ առաջին հայացքից իրենց թվացել է, թե գոռոզ եմ, բայց անցել է ժամանակ ու իրենք էլ հասկացել են, որ ամենեւվին էլ այդպիսին չեմ: Գոռոզ կարող են ինձ համարել միայն այն մարդիկ, որոնց հետ ցանկություն չունեմ շփվելու եւ հեռու եմ պահում ինձ»,- շեշտել է Արեւիկը:


Շարունակությունը` այստեղ: