Esem.am-ը գրում է.

 

Շարունակում ենք ներկայացնել միանգամայն այլ մասնագիտություն ունեցող դեմքերի, ովքեր նկարահանվել են հեռուստասերիալներում, ֆիլմերում ու հայտնի դարձել` որպես դերասան:

 

Լիկա Սալմանյան


19-ամյա Լիկա Սալմանյանի համար «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելը առաջին փորձն էր այս ոլորտում: Լիկան սովորել է Երևանի պետական բժշկական քոլեջում և դերասանական կրթություն չունի:

 

Սպարտակ Պատվականյան


«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Միշի կերպարը մարմնավորած Սպարտակ Պատվականյանը ևս դերասանական կրթություն չունի. նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի լողի բաժինը: Ինչպես շատերը, նա ևս ցանկություն ունի պրոֆեսիոնալ դառնալ ու այս ոլորտում հետագայում նույնպես ներկայանալ:

 

 

Մերի Մակարյան

 

Հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի Մերի Մակարյանը երրորդ փորձից ավարտել է Գավառի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: Մինչ «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» սերիալներում նկարահանվելը, Mերին վարել է «Առավոտը Շանթում» հեռուստահաղորդումը և «Օդից փող» հեռուստախաղը։ Այժմ նա շարունակում է ներկայանալ որպես դերասանուհի և հաղորդավարուհի` նկարահանվելով «Լույսի պահապանը» սերիալում և վարելով «6-րդ զգայարան» հաղորդաշարը:

 

 

 

Ալեքսանդր Բաբասյան


Մասնագիտական կրթություն չունենալու փաստը չի խանգարել Ալեքսանդր Բաբասյանին նկարահանվել «Որոգայթ», «Աննա 1», «Աննա 2», «Գեներալի աղջիկը» և «Մամա» սերիալներում, քանի որ Ալեքսանդրը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և մասնագիտությամբ  տրանսպորտային տնտեսագետ է: 

 

 

 

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը