Այսօր համացանցը ողողված է մի քանի հայ աստեղերի՝ «պլաստիկ վիրահատություններից առաջ և հետո» մակագրությամբ լուսանկարներով, որոնցում վերջիններս՝ որպես էսթետիկ վիրահատության զոհ են ներկայացվում: Այս շարքում հայտնվել էր նաև երգչուհի Լայանան, ով իր ֆեսբուքյան էջում շտապեց արձագանքել՝ տեղադրելով հետևյալ գրառումը. «Ես չեմ կարծում, որ վատ բան կա պլաստիկ վիրահատության մեջ, բայց առայժմ ես չեմ դիմել նման վիրահատության: Պարզապես մի նկարը պրոֆեսիոնալ նկարիչ է արել (1-ը), մյուսը` ես ինքս»:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին խոսելով հիշատակված հրապարակման մասին՝ նշեց. «Անկեղծ ասած, քանի որ մայրս հայ չէ, նա կիսով չափ հրեա է, կիսով չափ ուկրաինուհի, մայրական արյունով է եկել, որ իմ դիմագծերն էլ այնքան էլ հայկականին նման չեն, բայց պետք է ընգծեմ, որ ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, անգամ իմ շուրթերը այսպես կոչված «բոտեքս» արված չեն, ինչը մեր օրերում շատ ակտուալ է:

 

Շարունակությունը` այստեղ: