Երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի Արմինե Գրիգորյանը, ով 90-ականների հայ աստղերի շարքին է դասվում, վերջին շրջանում հարաբերական դադար է տվել իր գործունեությանը:

 

Երգչուհին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հիմա այլևս  ակումբներում չի աշխատում, փոխարենը արդեն նպատակ ունի հեռուստատեսությամբ դարձյալ ներկայանալ իր հանդիսատեսին: «Հիմա դեռ հանգստանում եմ: Մի քանի հեռուստաընկերություններով կարճ ժամանակով աշխատելուց հետո, հիմա դեռևս ինձ հարմար հեռուստաալիք չեմ գտնում, բայց նպատակ ունեմ այս տարի նոր ծրագրով ներկայանալ հեռուստադիտողին, թե ինչ ձևաչափի այն կլինի, չեմ ուզում շտապել ու ասել, քանի այն դեռ իրականացված չէ,-նշեց նա ու հավելեց,- նոր երգ եմ պատրաստում, 6/8 ձևաչափում, բայց ռուսերեն լեզվով, որը նվիրված է լինելու արտերկրում ապրող մեր հայրենակիցներին»:

 

Շարունակությունը` այստեղ: