1. Եթե աղջիկը դիմահարդարման միջոցներից միայն շրթներկ է օգտագործում և միշտ հանրությանն է ներկայանում շրթներկով, ապա նա շատ փակ մարդ է, երբեք իր մասին ոչ մի լրացուցիչ բան չի ասի: Նույնիսկ ընկերները չեն կարող նրան մինչև վերջ ճանաչել:

 

2.  Եթե աղջիկը շեշտը դնում է աչքերի վրա` վառ ստվերաներկ, սլաքներ, դա խոսում է այն մասին, որ նա ուզում է ուշադրություն գրավել ոչ թե իր մարմնով, այլ հոգով, ուզում է, որ դիմացինը ճանաչի իր ներքին աշխարհը:

 

3.  Եթե նա օգտվում է միանգամից մի քանի տոնային քսուքից, դա հենց այնպես չի արվում, և վատ մաշկը այստեղ ամենևին էլ առաջին պատճառը չէ: Դա խոսում է այն մասին, որ նա ենթագիտակցորեն փորձում է թաքցնել իր «դեմքը», թաքցնել իր անցյալը և ձգտում է իրեն լավ լույսի ներքո ներկայացնել: 

 

4. Սնգույրը (Румяна) նախընտրում են իրենց մեծահասակ զգալ ցանկացող աղջիկները: սովորաբար սնգույրը օգտագործում են այն աղջիկները, ովքեր մտածում են, որ իրենք ոչ ոքի դուր չեն գալիս:

 

5.  Վերջերս շատ նորաձև են դարձել հաստ հոնքերը,  բայց քանի որ ոչ բոլորին բնությունն այդչափ հաստ հոնքեր տվել, աղջիկների մեծ մասը ստիպված ներկում են դրանք: Հաստ ու ներկված հոնքեր նախընտրող աղջիկներն անընդհատ ուզում են ցույց տալ իրենց ուժն ու իշխանութունը, քանի որ հաստ հոնքերը ասոցացվում են տղամարդկանց հետ:

 

6.  Եթե ձեր դիմաց կանգնած գեղեցկուհին ընդհանրապես դիմահարդարված չէ, ուրախացեք, դա նշանակում է, որ ձեր դիմաց կանգնած է հոգեպես հասուն ու ձևավորված անհատ, ով չունի կոմպլեքսներ և հաշտ է ինքն իր հետ: 

 

                                                                                                           INFOmanka