Երաժիշտը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել նոր աշխատանքի վերաբերյալ` տեղեկացնելով, որ այն կատարում է կնոջ` Մարիաննայի հետ. «Այս տարի ես նույնպես ստացել էի առաջարկ երգ գրել «Եվրատեսիլ»-ի համար: Սակայն այնպես ստացվեց, որ երգի տեքստի մեջ առկա Հայոց ցեղասպանության շատ ուղիղ բնութագիրը չէր համապատասխանում «եվրատեսիլյան» չափանիշներին:

 

Ի վերջո, ընտրվեց հրաշալի մի երգ, որը, համոզված եմ, պատվով կներկայացնի մեր երկիրը «Եվրատեսիլ»-ում: Իսկ ես, որոշեցի վերադառնալ այդ երգին և ձայնագրեցի այն կնոջս` Մարիաննայի հետ, ի հիշողություն մեր պատմության ամենադաժան էջի…»: