Ֆոտոշարքի նպատակը Սոնա Շահգելդյանին Հայկական Վերածնունդը խորհրդանշող մի նոր կերպարով ներկայացնելն էր: Վերածնունդ ասելով հաճախ հասկացել ենք հայ ժողովրդի եղեռնից փրկվելը, նոր Էրգիր կառուցելը, ոմանք մատնանշել են քաղաքաշինությունը, շատերն էլ բացականչել են Չարենց կամ Արամ Խաչատրյան... Մեր ստեղծագործական խումբը՝ մոդելավորող Գայանե Սարիբեկյանի գլխավորությամբ, դիմեց գեղանկարչությանը, ուրեմն՝ Մարտիրոս Սարյանին. նա այդ Վերածննդի խորհրդանիշերից է: Մարդիկ, հաճախ ոգեշնչող մի Բան, մի պայծառ Գույն մտաբերելիս ասում են սարյանական գույների պես վեհաշուք:


ՖՈՏՈԳՐՈՒՊ Ստուդիա


Լուսանկարիչ՝ Զավեն Խաչիկյան


Մոդելավորող՝ Գայանե Սարիբեկյան


Դիզայներ՝ Հասմիկ Մովսեսյան