Խոյ

Օրը լավ է նոր նպատակների տրամադրվելու համար: Կարելի է սկսել օգտակար սովորություններ ձևավորել, օրինակ` անցնել այս պահին ձեզ համար ավելի օգտակար սննդակարգի, գումարների ծախսման և ծառայությունների պատվիրման սխեմայի: Եթե հետաքրքրվում եք խոհարարությամբ և անձամբ պատրաստում եք, ձեր ջանքերն ըստ արժանվույն կգնահատվեն: Օրվա ընթացքում ախորժակները կահագնանան: Շատ Խոյեր անձամբ գնումներ կկատարեն: Հաջող կլինեն մթերքի, գործիքների, դեղորայքի, տնտեսական ապրանքների գնումները:

 

Ցուլ

Ցուլերի ակտիվությունը կտրուկ աճում է: Գործնականությունը և նախաձեռնողականությունը կօգնեն բազմաթիվ գործեր անել: Հնարավոր է ստիպված լինեք շատ խոսել, իսկ եթե ինչ-որ բան ձեզ դուր չգա, նույնիսկ` վիճել: Ձեր եռացող էներգիան ոչ միանշանակ արձագանքի կարժանանա: Կարող եք այնքան տարվել ինչ-որ գործունեությամբ, որ բաց կթողնեք պահը, երբ անհրաժեշտ է կանգ առնել, և ինչ-որ մեկի ճանապարհը կհատեք: Ժամանակին ընդհատե՛ք աշխատանքը, այլապես երեկոյան ուժասպառ կընկնեք և շրջապատի հավանությանն արժանանալու փոխարեն հանդիմանանքի կարժանանաք:

 

Երկվորյակ

Այսօր կարելի է աշխատատար գործ գլուխ բերել: Ձեզ հավելյալ ուժ կտա ինչ-որ մեկին օգնելու ցանկությունը, ազդակ կարող է հանդիսանալ նաև մեղքի թաքուն զգացումը, պարտքը վերադարձնելու ցանկությունը: Շատ գլխացավանքներ կունենաք, եթե հյուրեր եք սպասում: Առաջադրանքների ցուցակը համապատասխանեցրե՛ք ձեր հնարավորություններին: Ֆիզիական էներգիայի չափից դուրս վատնումը վատ կազդի Երկվորյակների ինքնազգացողության վրա` ընդհուպ մինչև քրոնիկ հիվանդությունների սրում:

 

Խեցգետին

Խեցգետինների այսօրվա նախաձեռնությունները ոչ վատ արդյունքեր են խոստանում: Պայմաններ են ստեղծվում հաջող ծանոթությունների, շահավետ գործարքների համար: Հարմար պահ է շփման շրջանակն ընդլայնելու համար: Հաճելին կարելի է համատեղել օգտակարի հետ: Կարելի է այցելել շուկա, սուպերմարկետ: Սեփական բիզնեսը բացելու նախադրյալներ են ստեղծվում: Ընկերները մեծ հաճույքով կօգնեն լուծել հրատապ խնդիրները: Եթե ցանկանում եք համարժեք հարաբերություններ, պատրաստ եղե՛ք փոխադարձ ծառայության մատուցման:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում առավելագույնս տնտեսվար լինել: Սովորե՛ք դա հենց այս վայրկյանից սկսած, իսկ եթե արդեն փորձ ունեք, կատարելագործե՛ք հմտությունները: Այսօր պատրաստ եք շատ բան ներդնել ձեր նպատակին հասնելու համար: Մարդկանց հետ շփման ժամանակ բարեգործությամբ շատ մի՛ զբաղվեք: Ցուցադրական անշահախանդրությունը կարող է ուրիշների աչքերում ձեր համար բալեր ավելացնել, սակայն միևնույն ժամանակ վատթարացնել ձեր ֆինանսական վիճակը, սպառել բարոյական և այլ ռեսուրսները:

 

Կույս

Հաջող է ցանկացած գործի մեկնարկը: Կույսերի հույսերը փոքր-ինչ չափազանցված կլինեն, սակայն դա վատ չէ: Որքան մեծ են նպատակները, այնքան դրանց հասնելու համար ավելի շատ ջանքեր կթափեք: Եթե սովորում եք, ուսման համար վճարելու միջոց մտածե՛ք: Դա ձեր անկախության համար մեծ քայլ կլինի: Հանգստանալ ավելի լավ  է համախոհների շրջապատում, ում հետ զրույցի շատ թեմաներ ունեք: Հաջող օր է ավտոճանապարհորդության, ակտիվ գործնական նամակագրության, զբոսանքի համար:

 

Կշեռք

Օրը լավ է փոխօգնության համար: Միջոցների մի մասը կծախսեք զվարճանքների վրա, սակայն հնարավոր են նաև այլ ծախսեր: Ձեր ուշադրությունը կարող է անհրաժեշտ լինել նրանց, ովքեր հիվանդ են կամ մնացել են առանց աջակցության: Հավելյալ ծախսեր կարող են առաջանալ այն Կշեռքների մոտ, որոնք գտնվում են տնից հեռու, օրինակ` ճանապարհին կամ անծանոթ վայրում:Եթե գումարի և տնտեսության մասին մտահոգվելը ձեր ոճը չէ, վստահե՛ք այդ գործը զուգընկերոջը:

 

Կարիճ

Հարմար օր է երկխոսության համար: Սպասվում է հրատապ թեմաների ինտենսիվ քննարկում: Հնարավոր են չափազանցություններ, մեղադրանքներ, փոխադարձ և միակողմանի պահանջներ: Կարիճների փաստարկներն այսօր կհարվածեն զրուցակցի ամենացավոտ տեղերին, սակայն հնարավոր է նաև հակառակ պատկերը, երբ տրորում են ձեր ցավոտ կետերը: Հեռու մնացե՛ք նրանցից, ովքեր ագրեսիվ են, ինքնագոհ և չեն տիրապետում իրենց զգացմունքներին, այլապես բանը կարող է հասնել սկանդալի կամ ծեծկռտուքի: Ձեր հայտարարություններն ամրապնդե՛ք գործով:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը կարող է գլխացավանքներով լի լինել: Մեծ է հավանականությունը կենցաղային իրարանցման, շտապ ուղևորությունների, բարձր տոնով խոսակցությունների: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել տնտեսական հոգսերը, տեխնիկական անսարքություննները: Հնարավոր է, որ ստիպված լինեք շատ տալ և քիչ ստանալ: Մի՛ փորձեք հավասարակշռությունը կարգավորել հենց այսօր: Ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի: Կարևոր է ժամանակին անել պարտականությունները, զբաղվել առօրյա անխուսափելի գործերով և ձեր ջանքերի համար վայրկենական վարձատրություն չպահանջել:

Այծեղջյուր

Հարմար օր է ակտիվ հանգստի և հետաքրքրող գործով զբաղվելու համար: Երջանիկ կլինեք, եթե ունեք հոբբի, որը միաժամանակ եկամտի աղբյուր է ձեզ համար: Ֆիզիկական վիճակը պահելու համար կարևոր է լիարժեք սնունդը, չափավոր շարժունությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օգտակար է նաև էներգետիկ մերսումը: Չափը մի՛ անցեք, այլապես հակառակ արդյունքը կստանաք: Բարեբախտաբար, Այծեղջյուրներին այսօր շատ դեպքերում դժվար չի լինի որոշել իրենց չափը:

Ջրհոս

Ուշադրության կենտրում պահե՛ք տան իրավիճակը: Այսօր հիանալի օր է նախաձեռնություն դրսևորելու համար: Մի՛ փորձեք ամեն ինչ միանգամից անել, այլապես շուտ կհոգնեք, իսկ աշխատանքի որակն այնքան էլ մխիթարող չի լինի: Շատ Ջրհոսներ ստիպված կլինեն իրավիճակը քննարկել տնեցիների հետ, իսկ երբեմն հաղթահարել նրանց դիմադրությունը: Բացառված չէ, որ նրանցից մեկը նույնպես նախաձեռնողականություն դրսևորի և կոնֆլիկտ սկսվի: Հիշե՛ք, որ այժմ տարաձայնությունները հեշտությամբ սրվում են: Արդյունքում կարող է տուժել դրությունը, գույքը կամ առողջությունը:

Ձկներ

Օրը հաջող է այցերի, ուղևորությունների համար: Հաջող կլինեն մթերքի, գործիքների, տնտեսական ապրանքների, առօրյա հագուստի և կոսմետիկայի գնումները: Կարելի է կատարելագործել վարելու վարպետությունը, խոհարարական, մարզական, գրական և այլ հնարքներ: Հարազատների, հարևանների, ուղեկիցների, վաճառողների հետ շփման ժամանակ ավելի խաղաղասեր եղե՛ք, այլապես ամենաչնչին իսկ առիթի դեպքում կարող են լուրջ վեճեր առաջանալ: