90-ականներին հայաստանյան շոու-բիզնեսի ակտիվ ներկայացուցիչներից Մայքլ Քոթանջայանը տևական ժամանակ է՝ լռում է: ինքը՝ երգիչը, ստեղծագործական դադարը կապում է դստեր ծնունդով:

 

«Ես չեմ հեռացել, ընդամենը պասիվացել եմ: Աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա, ևս մի քանի ձայնագրություններ ու այն պատրաստ կլինի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց նա: Մայքլ Քոթանջյանը համաձայն չէ 90-ականների շատ երգիչների հայտարարությունների հետ, թե հայկական նոր շոու-բիզնեսի դռները փակ են իրենց համար: Միայն հիշում է. «Շատ հեռուստաընկերություններ, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը, 2000-ին արգելեց իմ «Կանաչ աչքեր» տեսահոլովակը ցուցադրել՝ պատճառաբանելով, թե  բաց տեսարանները շատ են, ինչը հիմա նայելիս հասկանում ես, որ ծիծաղելի է, թեպետ չեմ քննադատում, գուցե այդ տարիների համար իսկապես այդպես էր»:

 

Շարունակությունը` այստեղ: