ESem.am-ը շարունակում է ներկայացնել այլ մասնագիտությամբ դերասանների, ովքեր այսօր եթերում են և իրենց խաղով ողջունում են հեռուստադիտողին` կատարելով դերասանի «պարտականություններ»: Առաջարկում ենք ծանոթանալ «Չ՛դերասան» դերասանների երկրորդ խմբին :)

 

Սոֆյա Պողոսյան

Երևանի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետն ավարտած Սոֆյա Պողոսյանը շարունակում է նկարահանվել հեռուսատասերիալներում. սկզբում «Վերադարձ», այնուհետև՝ «Կյանքի գին 2» և «Անծանոթը»: Այժմ էլ Սոֆյան գլխավոր դերով է հանդես գալիս «Սիրո գերին» սերիալում` մարմնավորելով Անուշին:

 


Հայկ Հովհաննիսյան 


«Անցյալի ստվերներ» հեռուստասերիալը Հայկ Հովհաննիսյանի առաջին դերն էր, որի ավարտից հետո նա նկարահանվեց «Պապարացի» ֆիլմում, իսկ այժմ էլ «Սիրո գերին» սերիալում: Հայկը ևս դերասանական բարձրագույն կրթություն չունի (սովորել է Աբել Աբելյանի ստուդիայում), սակայն ցանկությունը մեծ է՝ շարունակելու հանդես գալ սերիալներում ու ֆիլմերում:

 

 

 

Շուշան Երիցյան


Մոդել Շուշան Երիցյանի համար «Սիրո գերին» սերիալը դեբյուտային է: Մասնագիտությամբ դիվանագետ Շուշանը չի թաքցնում, որ դերասանական աշխարհն իրեն շատ է գրավել, ինչի համար էլ ցանկություն ունի առաջիկայում կրկին ուսանող դառնալ` սովորել Թատերական ինստիտուտում և ձեռք բերել դերասանի մասնագիտական կրթություն:

 

 

Գոռ Հարությունյան


«Հայ սուպերսթարին» մասնակցելուց հետո Գոռ Հարությունյանն իր ուղին շարունակեց նաև որպես դերասան` առաջարկ ստանալով նկարահանվել «Բանակում», այնուհետև՝ «Քաղաքում» սերիալում` մարմնավորելով Վարուժի կերպարը: Նկարահանվելուն զուգահեռ՝ նա երգում էր երևանյան ակումբներից մեկում, իսկ այժմ, երբ սերիալը չի նկարահանվում, Գոռը կփորձի նորություններով հանդես գալ որպես երգիչ:

 

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը