Հաղորդավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր նախագիծ է սկսում։ «Հայի աչքեր» կոչվող նոր հաղորդումը սոցիալական թոք շոու է լինելու, որի առաջին մանրամասները Դիանան վստահել է BlogNews.am-ին։ Հեղինակի խոսքով՝ իրենց նպատակն է օգնել այն հայ ընտանիքներին, որոնք ունեն դրա կարիքը։


«Իսկապես մասշտաբային ծրագիր է, շատ հայկական ու շատ մարդկային։ Խնդիրներին մոտենալու ենք հայի սրտացավությամբ և հոգատարությամբ։ Փորձելու ենք ազգովի համախմբվել այն հայի շուրջ, ով ունի օգնության կարիք, և լայնամասշտաբ օգնություն տանք հայ ընտանիքների՝ հուսահատության, ծայրահեղության հասած խնդիրներին։ Բարեգութ մարդկանց հետ փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի կրկին վառվեն հայ ընտանիքների ճրագները, և նրանց վերադարձնենք իրենց մոռացված երջանկությունը»,- ասաց Դիանան՝ հավելելով, որ այս ամենն արվելու է ուղիղ եթերում։


Շարունակությունը` այստեղ: