Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց ընտանիքի, երջանկության իր բանաձևի, գեղեցկությունը պահպանելու գաղտնիքների, իր կյանքում աշխատանքի խիստ կարևորության և արու զավակ ունենալու երազանքի մասին:

 

-Նարինե, գեղեցիկ ու սիրված կինընտանիքի մայրկայացած աշխատանքհայտնիություն

այս ամենից զատ էլ ի՞նչ է հարկավոր կատարյալ երջանկության համարթե՞ հենց այս ամենն է երջանկությունը:


-Երջանկությունը հարաբերական հասկացություն է, սա ավելի շուտ ներքին հոգեվիճակ է, ներդաշնակություն: Անշուշտ, իմ դեպքում միայն ընտանիքի կին լինելը բավարար չէ երջանիկ լինելու համար: Թերևս, սա կբացատրեմ նրանով, որ աշխատել սկսել եմ դեռ 16 տարեկանից և ինձ համար ինքնադրսևորման գործոնը շատ կարևոր է և դա պարտադիր չէ հենց հեռուստատեսությունում թատրոնում կամ ֆիլմում լինի:

 

Ես կարող եմ փորձել հետաքրքրություններս սպառել մեկ այլ ոլորտում, օրինակ՝ դասավանդման պրոցեսն ինձ մեծ հաճույք է պատճառում, ինձ հետաքրքիր է նաև հոգեբանությունը: Հետաքրքրություններիս շրջանակը կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել, բայց, իհարկե, բուն մասնագիտությունս միշտ ինձ պահում է տոնուսի մեջ: Իսկ երջանկությունը, ինքնին, լավատեսական մոտեցումն է կյանքին, կարողանալ գնահատել այն ամենն ինչ ունես՝ միաժամանակ ձգտելով ավելիին:

 

Շարունակությունը` այստեղ: