«Շանթ հեռուստաընկերության նոր սիթքոմը՝ «Խոպանի տեսությունը», առաջացրել է ալավերդցիների դժգոհությունը։ Այսօր համացանցում տարածվել է նրանց բողոքը՝ ըստ որի՝ այն խաղը և կերպարը, որը մարմնավորում է աղջիկը, հեռու է ալավերդցու կերպարից, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։ BlogNews.am-ը զրուցեց այդ կերպարին մարմնավորող դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ։


«Ներկայացված է ոչ թե ալավերդցու, այլ լոռեցու կերպար, ով մի սերիայում նշել է, որ Ալավերդիում մազեր է սարքել։ Միայն ասվել է, որ Ալավերդիում հազար գլուխ լավ էին գլուխ սարքում։ Ալավերդիի շրջակայքի ցանկացած մարդ կարող է գնալ այնտեղ, մազերը սարքել ու գոհ լինել։ Մի բան էլ գովաբանվել է։ Ճիշտն ասած՝ զարմացել եմ, թե ինչու են այդ սերիայից հետո բոլորը մտածել, թե մենք ծաղրում ենք ալավերդցիներին, որովհետև ինքս ծնվել եմ Լոռիում և որևէ մեկին, առավել ևս՝ ինձ ծաղրելու ցանկություն բնավ չունեմ։


Ես հպարտ եմ, որ լոռեցի եմ»,- ասաց Անահիտն ու հակադարձեց, որ բազմաթիվ այլ ալավերդցիներ էլ իրեն դրական կարծիքներ են գրել, այնպես որ, բացասական մեկնաբանությունները որոշակի քանակի մարդկանց կարծիք են։ Դերասանուհին նշեց նաև, որ սերիալում ներկայացված բարբառն էլ Ալավերդու չէ։ «Լեզուն ընտրված է կյանքից, և հավելումներ են արվել բարբառից, բոլորին որպեսզի հասկանալի լինի։ Առհասարակ պետք չէ համեմատականներ անցկացնել»,- ավելացրեց նա։

 

Շաարունակությունը` այստեղ: