Նախկին «Վիտամինցի» Չարենցը, նույն ինքը, Կարեն Սահակյանը բավականին երկար լռելուց հետո այսօր Life.panorama.am-ին պատմեց, որ վերջին օրերին Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» սիտքոմի երեք սցենարիստներից մեկը նա է:

 

«Գաղափարը եղել է Հունան Սողոյանինը, երբ առաջարկը եղավ, ես սիրով համաձայնեցի»,- նշեց նա: Մեզ հետ զրույցում Կարենը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե հայկական հեռուստաեթերի այլ սիտքոմների հետ «Խոպանի տեսություն»-ը նմանություն ունի. «Աշխարհում հազարավոր սիտքոմներ են ստեղծվում, տարբեր ոճերի, տարբեր իմաստով ու չի կարելի համեմատել դրանք իրար հետ: Պարզապես բոլոր սիտքոմների նպատակը մեկն է՝ մատուցել հեռուստադիտողին առողջ հումոր,- ընգծեց նա ու հավելեց. «Խոպանի տեսություն»-ը իր մեջ կրում է նաեւ սոցիալական խնդիր: Մեզնից ոչ մեկը չի ժխտի, որ հայկական իրականությունում իսկապես կա տղամարդկանց արտագնա աշխատանքի խնդիրը, այս սիտքոմի միջոցով մի փոքր ուռճացված ու գրոտեսքային կերպով փորձել ենք շոշափել այդ խնդիրը. հուսամ կգա ժամանակ, երբ այդ խնդիրը գոնե կպակասի ու շատ տղամարդիկ չեն թողնի իրենց ընտանիքն ու չեն մեկնի արտագնա աշխատանքի»:

 

Շարունակությունը` այստեղ: