Երբ հերթը հասնում է գոյության կռվին, մարդիկ կարող են մոռանալ անգամ անկեղծ բարեկամության մասին. Համազգային թատրոնում երեկ գոյության պայքար էին մղում Աննա Հարությունյանը, Մոսո Կարապետյանը, Շողեր Գրիգորյանը, Սամվել Գևորգյանը, Հակոբ Միրզախանյանը, Վահագն Մարտիրոսյանը, Լևս Դավթյանը: Դերասան-ռեժիսոր Աշոտ Հակոբյանի եմադրած «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մեջ նրանց այս իրավիճակում էր դրել գերմանացի սպայի մարմնավորող Վարդան Կուղիանոսյանը։

Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացնում է 1942 թվականի օկուպացված Փարիզը։ Հանգամանքների բերումով հերոսները, ովքեր ընկերներ են, հանուն իրենց կաշին փրկելու պատրաստ են նույնիսկ միմյանց դեմ դուրս գալ։

 

Ներկայացումը դիտելու էին եկել դերասաններ Խորեն Լևոնյանը, Արթուր Կարապելյաը, Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանը, սուրեն Փահլրանյանն ու Յանա Դանիելյանը, Գների Ուլրիխանյանը, Գագիկ Մադոյանը, Սոնա Մաթևոսյանը, Իռեն Աբելյանը, Հենրի Քոչարյանը, Գայանե Կաթունյանը և այլք։

 

Ռեժիսոր Աշոտ Հակոբյանի՝ ուսանողական ստեղծած «Երիտասարդ թատերախումբը» գործում է արդեն մի քանի տարի։ Դրա շրջանակներում բեմադրվել է չորս ներկայացում, «Գիշատիչների» խնջույքը  հինգերորդն է։ BlogNews.am-ի հետ զրույցում Աշոտն ասաց, որ այս պիեսը բեմադրելու գաղափարը ծնվել է դեռևս 4 տարի առաջ։ Ռեժիսորը պարբերաբար աշխատել է այս ներկայացման վրա, իսկ վերջնական աշխատանքներն ու փորձերը տևել են մոտ 3 ամիս։

 

Շարունակությունը` այստեղ: