buzzfeed.com կայքի լրագրող Սյուզի Արմիթաջը Քարդաշյան քույրերի և Քանյե Ուեսթի Հայաստան այցելությունից հետո կազմել է այն վայրերի և այն յուրահատկությունների ցանկը, որոնք կարող է զբոսաշրջիկը տեսնել, զգալ ու վայելել այստեղ:«20 փաստ, որոնք պետք է իմանալ Հայաստանի մասին» հոդվածում լրագրողը հետաքրքրական մանրամասներ է ներկայացնում:

 

1.Հայաստանը փոքրիկ լեռնային պետություն է, որ գտնվում է Հարավային Կովկասում

 

 

2. Մինչ անկախանալը Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր 

 

 

Խորհրդային Հայաստանի լավագույն խորհրդանիշը մայրաքաղաք Երևանի կենտրոնում է: Այցելությունը Մայր Հայաստան հուշահամալիր պարտադիր է: «Այն խորհրդանշում է խաղաղություն»,- գրում է լրագրողը:

3. Երեւանում է գտնվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

 

 

Սյուզի Արմիթաջը պատմում է, որ Քիմ և Քլոե Քարդաշյաններն ու Քանյեն այցելել են Օսմանյան կայսրությունում 1915թ. սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Թուրքիան դեռ չի ճանաչել այդ ողբերգությունը որպես ցեղասպանություն, բացի այդ, ԱՄՆ-ն դեռ պետք է հրապարակավ հիշատակի միջոցառումը»,-գրել է նա:

4. Հայկական արմատներ ունի նաև Շերը

 

 

Կայքը տեղեկացնում է, որ Քարդաշյանները սփյուռքահայ միակ հայտնիները չեն, ովքեր այցելել են Հայաստան: Հայկական արմատներ ունեցող երգչուհի Շերը 1993 թ. նույնպես այցելել է իր պատմական հայրենիք:

5. Հայաստանը լարված հարաբերություններ ունի իր որոշ հարեւանների հետ 

 

 

Լրագրողը ներկայացնում է հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը:

6. Հայաստանն առաջին պետությունն էոր 301թընդունել է Քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն:

 

 

Լրագրողը գրում է կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագի մասին, որի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

7. Հայաստանը հինավուրց եկեղեցիների հայրենիք է

 

 

8. Նաեւ հինավուրց վանական համալիրների

 

 

9. Սա էլ Սեւանի վանական համալիրն է

 

 

10. Հաղպատի եկեղեցին է

 

 

Համամի՞տ եք, որ այնքան էլ մաշված չէ:

11. Հինավուրց մշակույթ ունենալուն զուգահեռ՝ Հայաստանը նաեւ արդի քաղաքակրթության մասնիկն է

 

 

Հանրապետության հրապարակի երգող շատրվաններն ու լույսերը պետք է տեսնել:

12. Հայաստանը նաեւ շախմատի երկիր է

 

 

13. Հայկական այբուբենը ամենագեղեցիկն է

 

 

14. Հայկական այբուբենն անգամ իր հուշարձանն ունի

 

 

15. Այն անգամ հայտնվում է հացաբուլկեղենի վրա 

 

 

16. Եթե դուք դեռ չգիտեքապա Հայաստանը կոնյակի երկիր է

 

 

17.  Այստեղի մրգի համը յուրահատուկ է

 

 

18. Եթե դուք այցելել եք Հայաստանապա պետք է համտեսեք հայկական ավանդական հացըլավաշը

 

 

19. Հայկական սփյուռքը յուրահատկություններ ունի: Այն տարածված է ամբողջ աշխարհում

 

 

20. Այժմ նրանք ընդունում են նոր անդամների իրենց մեծ ընտանիքում

People here are calling Kanye "pesa" (groom), as in, he's OUR collective family member. What is this life?

— Karena Avedissian (@KarenaAv) April 13, 2015