Լոս Անջելեսում MTV Movie Awards-ի հանձնման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել ապրիլի 12-ին, տարվա լավագույն ֆիլմ Է ճանաչվել «Մեղավոր են աստղերը» կինոնկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ռեժիսոր Ջոշ Բունի «Մեղավոր են աստղերը» ֆիլմը նկարահանվել Է ըստ Ջոն Գրինի համանուն վեպի: Կինոնկարում պատմվում Է քաղցկեղով հիվանդ դեռահասների հարաբերությունների մասին:

 

Այս ֆիլմում գլխավոր դերակատարուհի Շեյլին Վուդլին ստացել Է MTV-ի պարգեւը «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում: Նա նաեւ բեմ Է բարձրացել, որպեսզի ստանա ֆիլմում լավագույն համբույրի համար արձանիկը: Կինոնկարում նրա զույգը եւ այս պարգեւի երկրորդ մրցանակակիր Էնսել Էլգորտը չի կարողացել ներկա լինել արարողությանը:

 

Լավագույն դերասան Է ճանաչվել Բրեդլի Քուպերը, որը կատարել Է գլխավոր դերը Քլինթ Իսթվուդի «Դիպուկահարը» ֆիլմում: «Լավագույն Էկրանային դուետ» կատեգորիայում պարգեւն ստացել են Զաք Էֆրոնը եւ Դեյվ Ֆրանկոն «Հարեւաններ: Պատերազմի արահետին» ֆիլմում կատարած դերերի համար:

 

Նաեւ պարգեւներ են հանձնվել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են «Լավագույն չարագործը» (հաղթել Է Մերիլ Սթրիփը «Որքան ավելի հեռու դեպի անտառ®» ֆիլմում կատարած դերի համար), «Առանց վերնաշապկի Էկրանին լավագույնս հայտնվելու համար» (Զաք Էֆրոն, «Հարեւաններ: Պատերազմի արահետին»):

 

«Էկրանային լավագույն վերամարմնավորման համար» մրցանակը շնորհվել Է դերասանուհի Էլիզաբեթ Բենքսին «Սոված խաղեր. Ճայ-ծաղրասարյակը: Մաս 1-ին» ֆիլմի համար:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, MTV Movie Awards-ի պարգեւների մրցանակակիրներին որոշում են հանդիսականները: Մրցանակները պատրաստված են ոսկե ադիբուդիով բաժակի տեսքով: