Բրիտանական E-online ժամանցային կայքը, որն ամենայն ուշադրությամբ հետևում է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցին Հայաստան, արել է 8 տարբեր առաջարկ, որոնք աշխարհահռչակ ընտանիքը կարող է իրականացնել ութօրյա այցի ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքն առաջարկել է նախ և առաջ այցելել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Այս թանգարանը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին (մի հարց, որի մասին այդքան մտածում և խոսում է Քիմը), երկրի ամենանշանավոր վայրերից է»,- գրում է E-online-ը:

 

Հաջորդ առաջարկը բիբլիական Արարատ սարի հետ սելֆի անելն է: «Այդ գագաթի վրա է կանգ առել Նոյի տապանը: Դա կդառնա լեգենդար լուսանկար»,- նշում է կայքը:

 

Որպես Հայաստանում անելու անհրաժեշտ քայլ` E-online-ը առաջարկել է լանչի ժամանակ համտեսել սուշի:

 

Միաժամանակ կայքը խորհուրդ է տվել գոտկատեղի ամրապնդման վարժություններ անել երկրի տարածքում գտնվող վանքեր այցելելու ժամանակ: «Միայն այն պատճառով, որ հանգստի ես մեկնել, չի նշանակում, որ պետք է չհետևես մարզավիճակիդ»,- գրում է բրիտանական ժամանացային էջը:

 

E-online-ը Քարդաշյաններին առաջարկում է մասնակցել բակային շախմատի խաղերի, քանի որ այդ խաղը մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում, բացի այդ դա շատ լավ հնարավորություն է տեղացիներին լավ ճանաչելու համար:

 

Բրիտանական կայքի առաջարկների թվում են նաև մոտակա սրահներից մեկում արևայրուք ընդունելը, Dalma Garden Mall առևտրի կենտրոն այցելելը: E-online-ն ամենավերջում Քարդաշյաններին խորհուրդ է տալիս ուշադիր լինել տարբեր տեսարժան վայրեր այցելելուց հետո հյուրերի գրքում գրառում թողնելիս: