Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան հայտնվել է թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական տարբեր լրատվականներ փաստում են, որ հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղը Հայաստան է այցելում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առնչությամբ:

 

Թուրքական «Հուրիեթ»-ը գրում է, որ ամուսնու` Քայնե Ուեսթի, դստեր` Նորթի և ընտանիքի մյուս անդամների հետ Հայաստան եկող Քիմ Քարդաշյանը այստեղ կմնա ութ օր: Այցելության ընթացքում կնկարահանվի նաև Keeping Up With The Kardashian’s հերթական ռեալիթի-շոուն:

 

Թուրքական մեկ այլ' internethaber.com-ը ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի ընտանիքից զատ Հայաստան են այցելելու նաև Ջորջ և Ամալ Քլունիները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: