Life.panorama.am-ը այսօր զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի հետ, ով արդեն տևական ժամանակ է ինչ գտնվում է, իր խոսքերով, հարգելի և արդարացված դադարի շրջանում: Երգչուհին դստեր ծննդից հետո իր ողջ ուշադրությունը նվիրել է ընտանիքին, ինչը արել էր նաև տարիներ առաջ որդու՝ Հենրիի, լույս աշխարհ  գալուց հետո: Նունե ԵսայանըLife.panorama.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց 2013թ-ի սեպտեմբերի 21-ին բուռն քննարկումների առիթ դարձած իր մենահամերգի, սպասվելիք վերադարձի, երեխաների, սիրելի ամուսնու մասին և բացահայտեց երջանկության իր գաղտնիքը:

 

-Արդեն բավական ժամանակ է անցել Ձեր մենահամերգից, բայց շատերը հիշում են այն բուռն քննարկումները, որոնք տարածվեցին մենահամերգից առաջ և հետո: Հետաքրքիր  է՝ մոռացե՞լ եք այդ միջադեպը, թե ազդեցություն, այնուամենայնիվ, Ձեր վրա թողել են դրանք:


-Իմ մենահամերգը հատուկ կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և, բնականաբար, նման մասշտաբային համերգը պետք է որոշակի գումար արժենար: Մենահամերգը իրականություն դարձավ, ես այդ հարցում շնորհակալ եմ և՛ մեր պետությանը, և՛ հովանավորներին: Ծախսված գումարները արժեցել են այն ամենին, ինչ նպատակ ունեցել է այդ մենահամերգը:

 

Բայց ես չեմ համարում, որ դա իմ մենահամերգն էր, քանի որ այդ օրը համերգին ընդգրկված էին մոտ 200 արվեստագետներ և ես նրանցից մեկն էի: Իրականում քննարկումները հիմնականում մենահամերգից առաջ էին, իսկ հետո, երբ տեսան համերգը, կարծում եմ, քննարկման նյութ չպետք է  ունենային, իսկ նրանք, ովքեր համերգը տեսնելուց հետո էլ շարունակում են խոսել, միայն կասեմ՝ ամոթ իրենց: Ես բանի տեղ չեմ դնում այդ խոսակցությունները:

 

Շարունակությունը` այստեղ: