Դերասանուհի Օլգա Կուրիլենկոն նոր ֆոտոշարքի է մասնակցել "InStyle" ամսագրի բրիտանական տարբերակի համար: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Հենրիկ Բուլոուն է: 35-ամյա հմայիչ դերասանուհին ֆոտոշարքին մասնակցել է "Dior", "House of Holland", "Armani", "Acne", "Chanel", "Christopher Kane" և "Michael Kors" բրենդերի հագուստով: