Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ դասավորել է անձնական կյանքը. ամուսնացել է, բալիկ ունեցել ու արդեն սպասում է երկրորդ երեխայի ծննդին։
Աննայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, քանի որ ամուսնու՝ Վլադի հետ տեղափոխվել էին ԱՄՆ։ Վերջերս զույգը վերադարձել է Հայաստան։ «Երբ մեկնեցինք ԱՄՆ, չգիտեինք, թե ինչքան ժամանակ կմնանք այնտեղ. ուզում էինք տեսնել՝ ինչպես կհարմարվենք, սակայն երեխայի ծննդից հետո մեզ համար դժվար էր մենակ։
Այնտեղ ոչ ոք չունեինք՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, ո՛չ ծնողներ, ամուսիս էլ զբաղված էր, ու ես դժվարանում էի։ Որոշեցինք վերադառնալ Հայաստան՝ հետո նորից մեկնելու մտադրությամբ»,- BlogNews.am-ին պատմեց հաղորդավարուհին։ Նրա խոսքով՝ դեռևս չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն անելիքները, սակայն նախնական ծրագրերով՝ ամուսինն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, իսկ ինքն ու երեխաներն առայժմ կլինեն Հայաստանում։
Շարունակությունը` այստեղ: