Հայ հայտնիները քննարկումների կիզակետում են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ ուշադիր երկրպագուները նրանց տեսահոլովակը, հագուստը կամ մեկ այլ իր համեմատում են գործընկերներից մեկի աշխատանքի կամ զգեստի հետ:

 

Վերջին` ամենաթարմ օրինակը Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի երկար, փայլփլուն զգեստների համեմատությունն է: Ինչքան էլ երգչուհիները նշեն, որ ոչ մեկին չեն կրկնօրինակում, միևնույնն է, այդ մասին խոսակցությունները պարբերաբար շարունակվում են:

Առաջարկում ենք համեմատել ներկայացված լուսանկարներն ու որոշել` նմանություններն ու տարբերությունները:

 

Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն այս զգեստով ներկայացել է ԱՄՆ-ում կայացած  «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 11-ին: Սիրուշոն զգեստը հագել է Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50 ամյակին նվիրված համերգին, որը նույնպես տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին:

 


Համեմատեց Մարիա Բաղդասարյանը