Բրազիլացի հայտնի  սուպերմոդել, Victoria's Secret բրենդի «հրեշտակներից» մեկը համարվող Ալեսսանդրա Ամբրոսսիոն կնկարահանվի «Նինձա կրիաներ- 2» ֆիլմում:

 

Գեղեցկուհու խաղընկերը կլինի Ուիլ Արնեթը. նրանք կմարմնավորեն սիրահար զույգի:

 

Հայտնի է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016թ. հունիսի 3-ին:Ֆիլմի ռեժիսորը  Դեյվ Գրինն է, իսկ պրոդյուսերը` Մայքլ Բեյը: