Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում օրերս տեղի է ունեցել Լիլիթ Կարապետյանի որդու մկրտության արարողությունը: Հինգուկես տարեկան Կարենի կնքահայրը երգիչ Սարգիս Ավետիսյանն է, կնքամայրը` երգչուհի Լիլուն: Լիլիթը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ տղային մկրտելու որոշումը կայացրել է շատ հապճեպ:

 

«Հիմա չէի կնքի որդուս, եթե 5 օր առաջ տարօրինակ հեռախոսազանգը չլիներ: Անհայտ մի տղա, ով ներկայացավ որպես երկրպագու եւ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, զանգահարել էր ասելու, որ անպայման կնքեմ որդուս: Իմ բնավորության համաձայն` խուճապի մատնվեցի, մտածեցի` սխալվել են, սկայան նա վստահ պնդեց, որ պետք է շտապ կնքել»,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին:

 

 

Շարունակությունը` այստեղ: