Խոյ

Խոյերին կյանքը թելադրում է փոխել վարքագիծը: Աշխատանքը, որ այսօր կձեռնարկեք, խոստանում է լավ եկամուտ, որը կարող եք ծախսել ձեր հայեցողությամբ: Սակայն գաղափարների իրագործումն արդեն ավելի լուրջ ծրագրում է պահանջում, որպեսզի չկրկնեք նախկինի սխալները: Խաղադրույքը կատարեք ոչ թե ձեր անձնական խարիզմայի, այլ, ավելի շուտ, գործնականության և որակի վրա: Ձեր գործերը պետք է ոչ միայն հոգեկան բավարարվածություն, այլև ֆինանսական վերադարձ ապահովեն: Ամուսնության մեջ մտածեք ոչ միայն սեփական կարիքների, այլև ամուսնու բարօրության մասին:

 

Ցուլ

Ցուլերը ստիպված կլինեն ավելի ակտիվ և դիմացկուն լինել: Ծանրաբեռնվածությունն աճում է, և նոր ի հայտ եկած առաջադրանքները կատարելու համար մեծ աշխատունակություն է անհրաժեշտ: Նրանք, ում աշխատանքը շատ շարժունակություն չի պահնջում, լավ կանեն զբաղվեն մարմնամարզությամբ կամ ամեն օր զբոսանքի գնան: Եթե առողջության հետ խնդիրներ չկան, կարելի է զբաղվել ուժային վարժություններով: Գործունյա և ստեղծագործ էներգիան շատերի մոտ իր գագաթնակետին կհասնի երեկոյան: Եթե ժամանակը թույլ է տալիս, նոր գործը սկսեք հենց այդ ժամանակ:

 

Երկվորյակ

Երկվորյակները կկենտրոնանան նոր առաջադրանքների վրա: Այն, ինչ դեռ վերջերս անիրագործելի էր թվում, իրական է դառնում: Դրա համար պատրաստվեք մի շարք պարտականություններ վերցնել ձեզ վրա: Հնարավոր է, որ ձեզ ոգևորի կոնկրետ մարդու օրինակը: Կարելի է անսովոր նախագծի համար թիմ հավաքել, ծրագրեր կազմել: Երեկոյան ուշադրության կենտրոնում կլինի տունը, ընտանիքը, կենցաղային հարցերը:

 

Խեցգետին

Խեցգետիններին անհրաժեշտ է ավելի հստակ գիտակցել իրենց նպատակները: Բացառված չէ, որ որոշ կետեր ստիպված լինեք արմատապես վերանայել: Ավելի սերտ շփան տրամադրվեք գործատուների, պատվիրատուների և բոլոր նրանց հետ, ումից կախված է ձեր կարիերան, հեղինակությունը, դիրքը: Հնարավոր են նոր հրամաններ և հրահանգներ: Գումար վաստակելն ավելի լավ է թիմի կազմում: Հնարավորինս զերծ մնացեք նոր ուղղություններով կարճ գործուղումներից, հատկապես՝ երեկոյան, քանի որ ժամանակը կարող եք իզուր վատնել:

 

Առյուծ

Նոր սկսված շրջանն Առյուծները պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագորեն: Այժմ տեղեկատվական նոր անցուղիներ են բացվում՝ կապված հեռավոր ճանապարհորդությունների, դատական հայցերի, բարձրագույն կրթության, գովազդային արշավի, փաստաթղթաշրջանառության, հրապարակումների, աշխատանքային կամ ստեղծագործ կարիերայի հետ: Ավելի հեշտ է դառնում բացեիբաց արտահայտել ձեր կարծիքը: Պերճախոս հայտարարությունները հաստատեք հիմնավոր փաստարկներով: Երեկոյան մտածեք, թե առանց ինչի կարող եք դիմանալ, իսկ ինչն է անհրաժեշտ հնարավորինս շուտ գնել կամ վաճառել:

 

Կույս

Օրը հարմար է նախապատրաստական աշխատանքների և մարտավարության ճշգրտման համար: Կույսերից շատերն էներգիան կծախսեն նոր ծրագրերի, գիտելիքների և շփումների վրա: Հնարավոր է ձեր միտքը լուսավորվի, և հասկանաք, թե ինչպես լուծել ձեր հիմնական խնդիրներից մեկը: Ուսումը դիտարկեք որպես որակավորման բարձրացման միջոց: Հիվանդության դեպքում ձեզ մեկ օր հանգիստ տվեք: Դա հաջող կանդրադառնա հետագա օրերի աշխատանքի արդյունքների վրա: Վախերը, որ ձեզ կայցելեն օրվա վերջում, միանգամայն անհիմն կլինեն, եթե առաջադրանքին կառուցողական մոտենաք:

 

Կշեռք

Ժամանակն է, որ կշեռքները գնան մտածված ռիսկի: Գործընկերներին և օգնականներին ընտրեք կոնկրետ բնութագրերով: Ամպերի մեջ մի՛ սավառնեք: Համաձայնեցրեք անվտանգության, կառավարման և ֆինանսավորման հարցերը: Սեփական բիզնեսը զարգացնող Կշեռքներին անհրաժեշտ են ճգնաժամային կառավարման գիտելիքներ: Անձնական կյանքում աճում է զգայական փոխադարձ գրավչության և ընդհանուր բյուջեի դերը:

 

Կարիճ

Կարիճները նպատակակետին մոտենալու նոր փուլ են մտնում, որը պահանջում է նախկին մարտավորության փոփոխություն: Վիթխարի դեր է սկսում խաղալ համագործակցելու, հարցեր լուծելու ունակությունը: Ոչ պակաս կարևոր է ժամանակին հավասարակշռել հավակնությունները: Համառության և վճռականության հետ մեկտեղ մի՛ մոռացեք նաև դիվանագիտության մասին: Համաձայնության բացակայությունը սպառնում է հարաբերությունների սրմամբ և ձեր միության մեջ անպետք մրցակցությամբ:

 

Աղեղնավոր

Ժամանակն է ծրագրային հայտարարությունների և գործական քայլերի: Եթե հմուտ կազմակերպիչ եք, անձամբ ստիպված չեք լինի առօրյա սև աշխատանք կատարել, կունենաք օգնականներ: Եթե դեռ միայնակ եք, պատրաստ եղեք շատ բան ինքնուրույն անել: Հատուկ պատասխանատվություն է ընկնում այն Աղեղնավորների վրա, ովքեր աշխատում են լսարանի, հասարակության հետ: Ծնողները ճիշտ կանեն վերանայել երեխաների կրթության հետ կապված ծրագրերը:

 

Այծեղջյուր

Ժամանակն է, որ Այժեղջյուրներն անցնեն հաջորդ մակարդակին: Աճի ոլորտը կարող է լինել մասնագիտությունը՝ հատկապես, եթե դրանում ստեղծագործ տարրեր կան: Կարող են փոփոխություններ տեղի ունենալ անձնական կյանքում, ֆինանսական ոլորտում: Մի՛ շտապեք անցնել նոր աշխատանքին, օրը ծախսեք դատարկ պատրանքներից վերջնականապես ազատվելու վրա: Օրինակ՝ հրաժարվե՛ք առանց ջանք թափելու ամեն ինչ միանգամից ստանալու սևեռուն գաղափարից: Զգացմունքային էյֆորիան փոխարինեք ձեր ուժերի նկատմամբ հանգիստ վստահությամբ, ձեր ախորժակներն ու զգացմունքները ղեկավարելու ունակությամբ:

 

Ջրհոս

Ջրհոսների համար կարևոր թեմա է նյութական հիմքի ստեղծումը: Դա կարող է լինել ինչ-որ նախագծի ֆինանսավորում, գնում կամ բնակարանի կահավորում, ընտանեկան բյուջե: Դրա հետ կապված՝ պատրաստվե՛ք հավելյալ ծախսերի և ծանրաբեռնվածության: Ամուսնական հարաբերություններում կենցաղային փորձություն է սպասվում: Ուշադրության կարիք կունենա անձնական կայքը: Շփումներում, ներառյալ՝ համացանցային, պահպանե՛ք բոլոր կանոնները: Մի՛ մոռացեք, որ խոսքի ազատությունը նույնպես ենթադրում է ձեր կարծիքի փաստարկված արտահայտում:

 

Ձկներ

Գործողությունների անցնելուց առաջ Ձկներին օգտակար է նորից ուրվագծել իրենց պատասխանատվության շրջանակները: Ձեզ վրա մի՛ վերցրեք այն, ինչ պարտավոր են անել ուրիշները, այլապես էներգիան կծախսեք ոչ ճիշտ ուղղությամբ: Ուժեղացրե՛ք կարգապահությունը, կազմե՛ք գործողությունների ծրագիրը, գնումների ցուցակը: Կրթվածությունը ձեզ համար արժեքավոր ռեսուրս է դառնում: Անհրաժեշտ է բարձրացնել կրթական նիշը: Սիրողական գիտելիքները շտապ հասցրեք պրոֆեսիոնալ մակարդակի: