Հայկոն իր վոկալ-ստուդիայի սաներից Դիանա Առուստամյանի հետ ապրիլին կներկայացնի նոր զուգերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հիշիր» երգի երաժշտությունը գրել ու գործիքավորել է երգիչը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:

 

Օրերս տեղի են ունեցել տեսահոլովակի նկարահանումները: Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, որ սյուժեն կառուցել է Ցեղասպանությունը վերապրած հայ տղայի հուշերի հիման վրա.«Երբ երաժշտությունը լսեցի, պատկերացրի սցենարը: Այդ պատմությունը կարդացել էի ու դաջվել էր հիշողությանս մեջ:

 

Մի երեխայի մասին է, որը մոր հետ գաղթել է, սակայն մայրը ճանապարհին մահացել է: Տեսահոլովակում կներկայացվի, թե ինչպես է 8-ամյա տղան փրկվել` իր մոտ պահելով միակ հուշը` իր գերդաստանի լուսանկարը: Նկարահանումների որոշ մասն իրականացրել ենք Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի եւ անմար կրակի մոտ, որի ընթացքում մեզ շատ օգնեց թանգարանի անձնակազմը»:

 

 

Շարունակությունը` այստեղ: