Բաղադրությունը՝


Հավի ֆիլե - 800 գրամ


Գազար - 4 հատ


Գլուխ սոխ 3-4 հատ


Քացախ (9 %) 5 ճաշի գդալ


Համեմունք կորեական գազարի համար 2 ճաշի գդալ


Բուսական յուղ - 150 գրամ


Աղացած պղպեղ - 1 ճաշի գդալ


Աղ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը՝


1. Ֆիլեն լվանալ,չորացնել անձեռոցիկով:Կտրել բարակ խորանարդներով:


2. Թավան լավտաքացնել և լցնել բուսական յուղը:


3. Բուսական յուղը հենց տաքանա ,ավելացնել աղացած սև պղպեղը և գազարի համեմունքը:


4. Գազարը լվանալ,մաքրել և քերել քերիչով,ցանկալի է քերել հենց կորեական աղցանի համար

նախատեսված քերիչով:Սոխը մաքրել և կտրել բարակ կիսաշրջանագծերը:


5. 2 րոպե անց ավելացնել հավի ֆիլեն,գազարը,սոխը և լավ խառնել:


6. Շոգեխաշել մոտ 5 րոպե,որիղ հետո ավելացնել քացախը և աղ անել,ըստ ճաշակի:


7. Թողնել ևս 5 րոպե կրակի վրա և վերցնել կրակից:


8. Որից հետո ուտեստը տեղափոխել թավայից մեծ ամանի մեջ և թողնել ,որ սառչի:


9. Այնուհետև փակել կափարիչով երեսը և դնել սառնարան ,որ լավ սառչի, լավ կլինի եթե ողջ գիշեր մնա սառնարանում: