Երգչուհի Լեդի Գագան ինսթագրամում էջ է բացել իր ֆրանսիական շան համար: Երեք օրերի ընթացքում էջին բաժանորդագրվել են 16.4 հազար օգտատերեր:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, էջը գրանցելու պահին Էյշայի անունով շնիկի էջում վեց լուսանկարներ են հրապարակվել: Լրագրողները հայտնել են, որ շնիկը ապրում է իր տիրուհուց ոչ պակաս շքեղ կյանքով:

 

2014թ.-ին կենդանիների պաշտպանության PETA ընկերությունը մեղադրել էր Լեդի Գագային Էյշայի հետ դաժան վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ երգչուհին իր սոցիալական էջում լուսանկարներ էր հրապարակել, որտեղ շնիկը կրում էր զարդեր: