Bravo.am-ը գրում է.

 

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ կայացել է «Ձեր Աստվածը փողն է…» կատակերգության պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ ռեժիսորներ, դերասաններ եւ արվեստի գործիչներ:

 

Երկու գործողությամբ ներկայացման դերակատարներն են Արմեն Մարգարյանը, Մարիամ Ղազանչյանը, Զավեն Աբրահամյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Արա Դեղտրիկյանը, Զարուհի Խաչատրյանը, Վարուժան Մանուկյանը, Հասմիկ Վերդյանը եւ այլք: Ռեժիսորը Գոհար Փոքրիկյանն է, բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

 

Ներկայացումն ուղեկցվում է երաժիշտների կենդանի նվագակցությամբ, պարային բեմադրությամբ եւ դերասանների երգով: Դիրիժորը Յուրի Դավթյանն է, կոմպոզիտորը՝ Արամ Սաթյանը, պարերի բեմադրիչը՝ Ռիմա Պիպոյանը:

 

Շարունակությունը` այստեղ: