Սրբուհի Սարգսյանին 2011 թվականին ճանաչում բերեց «X-Factor» երաժշտական հեռուստանախագիծը, որից հետո նա ստեղծեց իր բենդը՝ «Allusion»-ը, եւ երաժիշտների հետ սկսեց ելույթ ունենալ երեւանյան ակումբներում: 20-ամյա երգչուհու օրակարգը հագեցած է համերգներով, դրան զուգահեռ այժմ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի երկրորդ կուրսում:

 

Սրբուհու հետ որոշեցինք հանդիպել հերթական համերգից առաջ, զրուցել ու լուսանկարել բենդի երաժիշտների հետ, բայց մինչ այդ նա հասցրեց արդուկել ոչ միայն իր հագուստը, այլեւ երաժիշտներից մեկի վերնաշապիկը: BRAVO.am-ի հետ հարցազրույցում էլ խոստովանեց, որ արդուկն իրենից անպակաս է. սիրում է անհրաժեշտ բոլոր պարագաներով ներկայանալ համերգներին:

 

Իր «օժիտի» մասին

Գրեթե ամեն օր ելույթ եմ ունենում ու սիրում եմ մեկ հագուստի, կոշիկի փոխարեն երկուսը վերցնել տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Ամեն օր տնից դուրս եմ գալիս մի քանի պայուսակով, մայրս էլ միշտ կատակում է, թե օժիտով եմ գնում:): Նա վախ ունի, որ մի օր էլ չեմ վերադառնա տուն: Ընտանիքիս անդամները գիտեն, որ շատ ինքնուրույն եմ, իմ սեփական կարծիքն ունեմ, բայց այդքան համարձակ ու խենթ չեմ, որ երկու պայուսակով տնից հեռանամ:

 

Շարունակությունը` այստեղ: