Բաղադրությունը`

 

Բալ – 500-600 գ,
Ալյուր – 1 բաժակ,
Կարագ – 200 գ,
Ձու – 5 հատ,
Շաքարի փոշի – 1 բաժակ,
Սոդա – 0.5 թ.գդ.,
Վանիլ, ընկույզ կամ նուշ,


Պատրաստման եղանակը`


Կարագը հարել շաքարի հետ, ապա մեկ-մեկ խառնել ձվերը: Ավելացնել ալյուրի կեսը, վանիլն ու սոդան: Հետո խառնել մնացած ալյուրը: Տապակը յուղել, դնել խմորը: Խմորի վրա շարել անկորիզ բալերը: Բալը պետք է քամել, եթե պահածոյացված կամ սառեցրած-հալեցրած է: Բալի վրա աղացած ընկույզ կամ նուշ շաղ տալ: Թխել 180 աստիճանում մոտ 35 րոպե: Վերջում շաքարի փոշի ցանել: