Ալինա Մարտիրոսյանը, որը վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում էր «Տնփեսա» սիթքոմի Էդիտայի դերով, այսօր զբաղված է մեկ այլ կերպարի կերտմամբ «ATV»-ի «Լույսի պահապանը» սերիալում: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ կշարունակեր նկարահանվել սիթքոմում, եթե այն շարունակվեր եւս մեկ տարի, իսկ հիմա հաճույքով կատարում է նոր աշխատանքը:

 

Նա պատմել է, որ սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու մայրիկին` Մարիային, ում կյանքը լի է փորձություններով.«Մարիայի հայրը դեմ էր նրա ամուսնությանը, նորածին երեխային էլ ուրիշին է հանձնում'աղջկան խաբելով, թե փոքրիկը մահացել է: Տարիներ անց դուստրը գտնում է մորը: Կերպարն ինձ իսկապես դուր է եկել` դրական է, զուսպ: Նա ստիպված է ապրել ոչ սիրելի ամուսնու հետ»:

 

Շարունակությունը`այստեղ: