Խոյ

Ժամանակն է, որ Խոյերն իրենց գործերին անհրաժեշտ արագացում հաղորդեն՝ հատկապես, եթե ամեն ինչ մոտենում է ավարտին: Գործե՛ք՝ չնայած կասկածներին: Հարցերի պատասխանները կստանաք աշխատանքի կամ ակտիվ շփման ընթացքում: Ճանապարհին կամ կապեր հաստատելիս հնարավոր են ձախողումներ, սակայն դա չի ազդի վերջնական դրական արդյունքի վրա: Համառություն դրսևորե՛ք, օգտագործե՛ք կապի պահեստային կամ այլընտրանքային տարբերակներ: Եթե այցելելու եք պաշտոնական հիմնարկներ, օգտակար կլինի փաստաթղթերի հավելյալ պատճեններ ունենալ:

Ցուլ

Օրը հաջող է գործարքների, շահավետ կապեր զարգացնելու, տեղեկատվության պաշարն ավելացնելու համար: Մի՛ թուլացրեք ուշադրությունը. հնարավոր են առանձին իրավիճակներ, որոնք չէիք կանխատեսել: Միևնույն ժամանակ չափից դուրս մի՛ զգուշացեք. այսօր ցանկացած իրավիճակ բարեհաջող է ավարտվելու: Լավ օր է առևտրի համար: Սեփական հարմարավետության համար գնումները շատ Ցուլերի մոտ երկրորդ պլան կմղվեն: Հաջող կլինեն տան, բիզնեսի, երեխաների համար գնումները:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր ունակ են լուծել ամենախճճված առաջադրանքը: Եթե զգում եք, որ սեփական ուժերով գլուխ չեք հանում, հավելյալ կապեր ներգրավե՛ք: Ցանկացած հակասություն ընդունե՛ք ձեզ հատուկ հումորով: Իրադարձությունների ոչ ավանդական շրջադարձը ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլև կհուշի հետագա քայլը: Օգտակար է հայտնի, արտառոց, հեղինակավոր մարդկանց հետ կապերի պահպանումը: Դա կամրացնի ձեր դիրքերը, կասկածամիտներին և քննադատներին կստիպի ավելի հաճախ ձեզ լսել:

Խեցգետին

Խեցգետիններից օրը պահանջում է դինամիկա, թեթևություն, մտավոր զգայունություն: Օրվա գլխավոր թեման կարող են դառնալ վերջին սենսացիաները, տեխնիկական նորությունները, սոցիալական վերափոխումները: Հագեցած օր է ուսուցիչների, սովորողների, լրագրողների, վաճառող-խորհրդատուների,  միջնորդների, իրավաբանների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լսարանի և տեղեկատվության հետ: Հնարավոր է ակտիվ շփում համացանցում: Բացառված չեն հանդիպումները ոչ վաղ անցյալի ազդեցիկ ծանոթների հետ:

Առյուծ

Օրվա մթնոլորտը Առյուծների մոտ լավատեսական տրամադրվածություն կառաջացնի, կօգնի հավելյալ ունակություններ արթնացնել: Հիանալի օրեր են մարդաշատ վայրեր այցելելու, ինչպես նաև ոչ պաշտոնական նախաձեռնությունների համար: Բարեհաջող օր է ընկերական հանդիպումների, ընդլայնված կազմով խորհրդակցությունների, օնլայն համաժողովների, բաժնետերերի ժողովների և կորպորատիվ միջոցառումների համար:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ընդլայնել աշխարհայացքը և մի շարք հարցերում ազատվել նախապաշարմունքներից: Եթե ցանկանում եք, որ ձեզ գնահատեն, ձեզ ազատ և անկաշկանդ պահե՛ք: Եղե՛ք ընկերասեր, ներողամիտ եղե՛ք ուրիշների թուլությունների նկատմամբ, մի վախեցե՛ք կատակել սեփական թերությունների վերաբերյալ: Հարկ եղած դեպքում մի՛ ամաչեք ցուցադրել ձեր բացահայտումները, ձեռքբերումները, շփվողականությունը և ուսանելիությունը: Արդյունքը երկար սպասել չի տա: Ձեզ կընդունեն անհրաժեշտ միություն կամ նկատի կունեն որպես մեծ պոտենցիալով մարդու:

Կշեռք

Կշեռքներին կժպտա երջանկությունը: Մեծ է հավանականությունը անսպասելի և չափազանց հաճելի հանդիպումների, հետաքրքիր և շահավետ ծանոթությունների: Կբացվեն ճանապարհները, հնարավորություններ կառաջանան գիտելիքներն ընդլայնելու, անձնական ռեյտինգը բարձացնելու համար: Կասկածները կվերանան, դժվարին իրադրությունից սրամիտ ելք կգտնվի: Լավ օր է ուսանողների, գիտնականների, ճանապարհորդների, կրթական հիմնարկներ, հրատարակչություններ, գրախանութներ, էլեկտրոնիկայի խանութներ այցելելու համար:

Կարիճ

Այսօր ողջունվում է շարժունությունը և մարդամոտությունը: Մի՛ սևեռվեք մեկ թեմայի, ուսուցման կամ աշխատանքի մեկ ձևաչափի վրա: Կրիտիկական պահին կարևոր է դուրս գալ ստանդարտների արատավոր շրջանից և արտառոց քայլ կատարել: Վարպետությունը զարգացնելու մեջ հետաքրքրված Կարիճները կարող են այցելել վերապատրաստման դասընթացների, փորձով կիսվել գործընկերների հետ: Լավ օր է վարելու, ծրագրավորման հմտությունները զարգացնելու համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին լավ հնարավորություն է տրվում կարգավորելու ցանկացած տեսակի հարաբերությունները: Եթե սխալ եք թույլ տվել, կհաջողվի ուղղել այն: Բաց մի՛ թողեք ռեաբիլիտացվելու հնարավորությունը: Դրանից կարող է կախված լինել ձեր հեղինակությունը մարդկանց մեջ, ինչպես նաև հոգեբանական մթնոլորտը ընտանիքում և ամուսնության մեջ: Չի խանգարի վերականգնել գործընկերային շփումները, որոնք կօգնեն ձեր անձնական ժողովրդականության աճին կամ ձեր գլխավոր նախագծին:

Այծեղջյուր

Այծեղջյուրների առաջադրանքը աշխարհայացքի ընդլայնումն է այն ոլորտներում, որոնցում դեռ չեն ընտելացել: Եթե անծանոթ շրջապատում եք, ոչ պաշտոնական կապեր հաստատե՛ք, իմացե՛ք տեղի չգրված օրենքները: Հնարավոր է, հետաքրքրություն առաջանա ոչ ավանդական բժշկության, կապի և տեխնիկայի նորույթների, ընտանի կենդանիներ պահելու նկատմամբ: Վճռականություն պահանջող գործերը և խորը վերլուծությունները, ավելի լավ է, ուրիշ անգամվա թողնել:

Ջրհոս

Օրը հաջող է համատեղ գործերի, ինտելեկտուալ և տեխնիկական ստեղծագործ աշխատանքի, յուրօրինակ ակցիաների համար: Փնտրե՛ք նոր ծանություններ: Այսօր հեշտությամբ կգտնեք ձեր հետաքրքրությունները կիսող էնտուզիաստների: Առաջնորդ Ջրհոսները կհամալրեն իրենց հետևորդների ցուցակը: Մյուսները կգտնեն մեկին, ում իրենք մեծ հաճույքով կենթարկվեն: Պաշտոնական գործընկերային հարաբերությունները հետաձգե՛ք, մինչև պարզ չդառնան որոշ նուրբ անձնական հարցեր:

Ձկներ

Ձկների համար որոնումների ավելի լայն հնարավորություններ են բացվում: Կարելի է օպտիմալացնել կենցաղային պայմանները, այլընտրանք գտնել ներկայիս բնակարանին: Եթե ձեր տանը չեք ապրում, հարմարվե՛ք տեղի պայմաններին: Խուսափե՛ք բարձր հուզականությունից, շփման մեջ թեթև եղե՛ք, հաճախ ցուցադրե՛ք հումորի զգացումը: Հնարավոր է ստիպված լինեք գործել միանգամից երկու ճակատով, օրինակ՝ աշխատել և հյուրեր ընդունել: