«Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ` մարտի 26-28-ը Երևանում կանցկացվեն հնդկական ֆիլմերի օրեր:  ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում, ժամը 20:00-ին: Ցուցադրությունը կկրի «Բոլիվուդը վերադառնում է Հայաստան» խորագիրը: 


Հնդկական կինոյի օրերի շրջանակում կներկայացվեն վերջին տարիներին /2012-2013 թվականներ/ նկարահանված ֆիլմեր: Մասնավորապես` մարտի 26-ին կցուցադրվի «Dhoom 3» թրիլլերը, մարտի 27-ին` «OMG-Oh My God» երգիծական տրագիկոմեդիան և մարտի 28-ին` «Ek Tha Tigger» ռոմանտիկ կինոնկարը: