Խոյ

Օրվա ընթացքում խանդավառությունը նվազում է, և ավելանում է հարմարավետության ձգտումը: Կարող է արդիական դառնալ ձեր նախաձեռնությունների, նախագծերի, զվարճանքների հետագա ֆինանսավորման թեման: Հնարավոր է ֆինանսավորում ստանաք գաղտնի աղբյուրներից: Երեկոն հարմար է ռոմանտիկ ընթրիքի համար: Սիրելիների համար նվերներ պատրաստող Խոյերին խորհուրդ չի տրվում այդ մասին նախապես հայտարարել:

Ցուլ

Եթե ցանկանում եք ինչ-որ բան իմանալ, գնել, ինչ-որ մեկի հետ շփում հաստատել, ձեզ վրա ուշադրություն հրավիրել, ավելի լավ է` անեք օրվա երկրորդ կեսում: Այդ ժամանակ կաճի ձեր պերճախոսությունը, և դժվար չի լինի համակրանք առաջացնել, համոզիչ փաստարկներ գտնել, ցուցադրել ձեր գրական կամ երաժշտական տաղանդը: Հաջող օր է զբոսանքների, ժամադրությունների համար: Կին Ցուլերին ինտուիցիան կօգնի ընտրել ամենահարմար զգեստը և օծանելիքը:

Երկվորյակ

Երեկոյան հարմար պայմաններ կստեղծվեն մասնավոր շփումների, թեթև ինտրիգների համար: Եթե ցանկանում եք գնումներ կատարել կամ ինչ-որ մեկի համար անակնկալ պատրաստել, արե՛ք օրվա երկրորդ կեսում: Այդ ժամանակ կսրվի Երկվորյակների հոտառությունը: Առավել խորաթափանց կլինեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Գաղտնի ֆինանսական մանևրների համար, ավելի լավ է, օգտագործել սեփական պահուստային գումարներից:

Խեցգետին

Օրվա սկզբում նոր նախաձեռնությունները քիչ օգուտ կբերեն և միայն էներգիա կխլեն ձեզանից: Եթե ձեզ լավ եք զգում, կարելի է ավարտին հասցնել նախօրեին սկսած գործերը: Իրենց եզակի հնարավորությունը բաց թողած Խեցգետինների մոտ, հնարավոր է, նյարդային վիճակ ստեղծվի: Մի՛ փորձեք հասնել հեռացող գնացքին, ավելի լավ է, սպասե՛ք հաջորդ հնարավորությանը: Օրվա երկրորդ կեսն ավելի ներդաշնակ կլինի: Հաճելի նորություններ կստանաք, հնարավոր է` նաև ծախսած ջանքերի համար փոխհատուցում: Բացառված չէ, որ ձեզ հրավիրեն ռոմանտիկ հանդիպման կամ ապագայի համար հրապուրիչ ավանս տան:

Առյուծ

Առավոտյան էներգիայով լի կլինեք կամ ձեզ կուղեկցի հաճելի հոգնածությունը` նախօրեի ձեր սխրագործություններից հետո: Երեկոյան Առյուծները ստիպված կլինեն փոխել իրենց մարտավարությունը և առաջնայնությունները: Որպեսզի ձեզ ճիշտ ընկալեն, վերացրե՛ք ավելորդ պայծառությունը, շատ սևեռուն կերպով մի՛ քարոզեք ձեր գաղափարները և մի՛ փորձեք ձեզ ենթարկել նոր կողմնակիցներին, այլապես դա կընկալվի որպես աներեսություն: Ավելի շատ ուշադրություն դարձրե՛ք գործնական առանցքային հարցերին:

Կույս

Օրվա երկրորդ կեսն իդեալական է մասնավոր հանդիպումների, դեմ առ դեմ բանակցությունների և գաղտնի նամակագրության համար: Ամաչկոտ Կույսերը լավ հնարավորություն կստանան արտահայտելու իրենց խորը թաքցրած զգաացմունքները և ցանկությունները: Եթե ինչ-որ մեկի հետ վեճի մեջ եք, կարելի է փոխադարձ արտահայտվել, պարզել իրական պատճառը և վերջապես փակել օդում կախված հարցը: Մի՛ սրեք իրադրությունը, ցույց տվե՛ք, որ պատրաստ եք լսել զրուցակցին, այդ ժամանակ նա ինքը հոգին կբացի ձեր առջև:

Կշեռք

Օրվա ընթացքում մյուսների ակտիվութունը կնվազի, և դուք հնարավորություն կստանաք գործել ձեզ հարմար ոճով: Երեկոյան ավելի ռազմատենչ մարդիկ ավելի խաղաղ կտրամադրվեն, ինչը կօգնի ձեզ զրույցի ժամանակ նրանց ենթագիտակցության մեջ սերմանել ձեզ անհրաժեշտ միտքը: Երկխոսություններն առավել հաջող կլինեն կերակրով լի սեղանի շուրջ, հարմարավետ մթնոլորտում: Հնարավոր է, ստիպված լինեք որոշ ծախսեր կատարել: Շատ Կշեռքներ իրենց ընթացիկ կարիքները կկարողանան բավարարել ամուսնական ընդհանուր բյուջեի հաշվին:

Կարիճ

Մի՛ սևեռվեք առավոտյան դեպքերի վրա: Դրանք աստիճանաբար կփոխվեն ձեզ ավելի հարմար իրադրությամբ: Շատ Կարիճներ հնարավորություն կստանան մասնավոր հանդիպման և անկեղծ զրույցի: Շատ լավ պահ է մտերիմների, սիրելի անձանց հետ ընդհանուր թեմաներ քննարկելու, ռոմանտիկ սիրատածումների և սիրո խոստովանության համար: Հաճոյախոսությունները, գեղեցիկ ժեստերը և ուշադրության այլ նշանները պետք է փոխադարձ լինեն, այլապես հավասար շփում չի ստացվի: Հրաժարվե՛ք եսասիրության ակնհայտ դրսևորումներից, մի՛ մոռացեք բարեկիրթ շարժուձևի մասին:

Աղեղնավոր

Աղեղնավորներն օրվա ընթացքում կփոխեն իրենց սովորական վարքագիծը: Դա կարող է թելադրել իրադրությունը, սակայն բացառված չէ, որ հարմարվեք կոնկրետ անձնավորության: Հնարավոր է, որ ցանկանաք հաճոյանալ ծնողներին, սիրելի անձնավորությանը կամ նրանց, ովքեր ձեզ ինչ-որ հարցում օգտակար են: Մի՛ թաքցրեք ձեր զգացմունքները և փորձե՛ք դրանք պարզ արտահայտել: Շրջապատողները շնորհակալ կլինեն և կհատուցեն փոխադարձ հոգատարությամբ:

Այծեղջյուր

Հիանալի օր է խոսքին տիրապետող Այծեղջյուրների համար: Որևէ նրբություն ճշտելու համար ուղիղ հարց մի՛ տվեք, ավելի նուրբ գործե՛ք: Եթե կարողանաք ձեր նկատմամբ վստահություն առաջացնել, զրուցակիցը կթուլանա և կբացահայտի իր գաղտնիքների մի մասը: Ճիշտ ժամանակն է ակտիվացնելու սիրային նամակագրությունը, եթե սիրելիին անձամբ չեք կարող հանդիպել: Նոր ծանոթությունը կարող է ոչ միայն հետաքրքիր, այլև ճակատագրական լինել:

Ջրոս

Ջրհոսներն աստիճանաբար կորցնում են նախկին ազարտը: Գաղափարները, որ ձեզ էներգիայով էին սնուցում, օրվա ընթացքում կարող են սպառվել կամ նախկին հետաքրքրությունը կորցնել: Բացառված չէ նաև, որ ձեզ լքեն զվարճանքների ձեր ոչ վաղեմի ընկերները: Հենց դա զգաք, փորձե՛ք փոխել իրադրությունը: Օրվա ավարտն ավելի լավ է անկացնել տանը կամ ծնողների մոտ: Որակյալ ընթրիքը կօգնի արագ վերականգնել ուժերը, սակայն խուսափե՛ք գիշերը շատ ուտելուց:

Ձկներ

Օրվա երկրորդ կեսը կսրի ձեր խորաթափանցությունը, կուժեղացնի բնատուր հոտառությունը և շրջապատի վստահությանն արժանանալու ի բնե ունակությունը: Կարող եք ստանալ զեղչ, նվեր, հավելյալ ծառայություն, ձեզ կարող են վստահել անձնական գաղտնիք, բանալի, ծածկագիր: Հաջողակ կլինեն գնումները: Հնարավոր է, որ ինչ-որ կորած իր գտնվի: Այսօր բոլոր Ձկները հետքերը խճճելու վարպետներ են: Ցանկության դեպքում կարող եք հեշտությամբ ինչ-որ բան թաքցնել կամ վարպետորեն քողարկել ձեր մտքերը: Մի՛ հրաժարվեք հյուրընկալության հրավերներից: Երեկոն հրաշալի կանցնի: