Life.panorama.am-ն այսօր զրուցել է Լուսինե Պողոսյանի հետ: Երգչուհի, ով չի սիրում մանրանալ բամբասանքների մեջ, անկեղծ է ու հավատով սպասում է լուսավոր ապագային:

 

-Բավական ժամանակ է՝ գործնական պասիվություն եք պահպանում: Ինչո՞վ եք զբաղված:

-Գուցե էկրաններին շատ քիչ եմ երևում, բայց գործունեությունս դադարեցված չէ, աշխատում եմ, ունեմ նոր երգեր, նաև նոր տեսահոլովակ եմ նկարահանել, որն ամսի 27-ին կհանձնենք հեռուստադիտողի դատին: Դա զուգերգ է՝ Մհերի հետ: Ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը:

 

-Բայց չժխտենք, որ ժամանակին ավելի ակտիվ էիք, եկավ մի պահ, կարծեք թե, դաշտից հեռացաք:


-Չեմ հեռացել երբևէ, պարզապես բոլորս էլ լավ գիտենք, որ այս դաշտում ֆինանսը մեծ անհրաժեշտություն է: Եթե այն պակասում է, շատ բան չես հասցնում անել այն տեմպերով, որին սովոր է հանդիսատեսը: Այնպես որ, դա էր պատճառը, որ չէի կարողանում տեսահոլովակ պատրաստսել, ձայնասկավառակ թողարկել: Ունեմ պատրաստի շատ երգեր, սակայն ֆինանսական խնդիրները պարտադրված լռություն թելադրեցին:

 

Շարունակությունը `այստեղ: