Մարիտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, տեղի կունենա «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնը, որի շրջանակներում թատերարվեստի ներկայացուցիչները կարժանանան լավագույնի կոչմանը: ESem.am-ն առանձնացրել ու ներկայացնում է տարբեր անվանակարգերում տարվա լավագույն տիտղոսի համար մրցող ներկայացուցիչներին: Նշենք, որ այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է Սոս Սարգսյանի 85 ամյակին:

 

 

«Արտավազդ 2015»-ի ընթացքում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» տիտղոսի համար կմրցեն տասը` Իռեն Աբելյանը («Վերջին կանգառ» ներկայացում), Անահիտ Մութաֆյանը («Ճիչը» ներկայացում), Լիդիա Գրիգորյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Աստղիկ Աբաջյանը («Սիրելի Պամելա» ներկայացում), Անջուլինա Թոքմաջյանը («Ձախորդ Փանոսի կտակը» ներկայացում), Քրիստինա Զիրոյանը («Սեր, ջազ, սատանա»), Սիրանուշ  Լազյանը («Գիշեր Երզնկայի վրա» ներկայացում), Լուսինե Գալստյանը («Այծ-ծես» ներկայացում), Անի Ղազարյանը («Լյու-Բոֆ» ներկայացում և Ելենա Վարդանյանը («…Ինչպես Աստվածները» ներկայացում):

 

 

«Լավագույն երիտասարդ դերասան» տիտղոսի համար կպայքարեն ևս տասը. Աշոտ Հակոբյանը («Վերջին կանգառ»), Արթուր Գասպարյանը («Այս գիշեր ոչ ոք չի քնելու») , Նարեկ Հայկազյանը («Դեպք մետրոյում»), Սամվել Թոփալյանը («Սիրելի Պամելա») , Ռուդիկ Մարտիրոսյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Արսեն Միքայելյանը («Սեր, ջազ,  սատանա»), Նարեկ Բաղդասարյանը («Լյու-Բոֆ»), Արման Մեժլումյանը («…Ինչպես Աստվածները»), Էրիկ Գրիգորյանը («Զգուշացեք, կանայք են»), Արմեն Քուշկյանը («Ապուշը» ներկայացում):

 

 

«Արտավազդ 2015-ը» կառանձնացնի նաև «Լավագույն կին դերակատարին», որին արժանանալու համար ներկայացված են Ռուզան Գասպարյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ներկայացում), Լեյլա Մկրտչյանը («Այս գիշեր ոչ ոք չի քնելու»), Նարինե Պետրոսյանը («Հոլիվուդ… Hollywood»), Քրիստինա Հովակիմյանը («Սիրելի Պամելա»), Մարիետա Սարգսյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Լարիսա Ղևոնդյանը ( «Գիշեր Երզնկայի վրա»), Իննա Հախնազարյանը («Այծ-ծես»), Վերոնիկա Սարոյանը («Ինչպե՞ս են մարդ դառնում»), Լուիզա Ներսիսյանը («Ամնեզիա»), Հայկուհի Խուդավերդյանը («Սիրելի ստախոսը»):

 

 

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում միմյանց հետ մրցողներն են՝ Արա Դեղտրիկյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ներկայացում), Տիգրան Ներսիսյանը («Ռիչարդ Երրորդ»), Բաբկեն Չոբանյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Հայկ Սարգսյանը («Սիրելի Պամելա»), Սարգիս Վարդևանյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Արտաշես Շահվերդյանը («Կոնտեյներում»), Հովհաննես Հաջինյանը («Այծ-ծես»), Արման Նավասարդյանը («Արտավազդ-Շիդար»), Կարեն Քոչարյանը («Ինչպե՞ս  են մարդ դառնում»), Գագիկ Ռոստոմյանը («Սիրելի ստախոսը») և Վիգեն Ստեփանյանը («Լիր» ներկայացում):

 

 

Մրցանակաբաշխությանը կորոշվեն ոչ միայն գլխավոր դերակատարների` դերասան-դերասանուհիների, այլև երկրոդ պլանի լավագույն կին կամ տղամարդ դերակատարները: «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատարի» մրցանակին արժանանալու համար ներկայացված են Անի Քոչարյանը («Վերջին կանգառ» ներկայացում), Մարջան Ավետիսյանը («Դեպք մետրոյում»), Լուսինե Հարությունյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Գոհար Կարապետյանը («Գիշեր Երզնկայի վրա»), Մերի Կիրակոսյանը («Այծ-ծես»), Ալլա Սահակյանը («Ջեք-փոթ»), Լոլիտա Բուկիան («…Ինչպես Աստվածները»), Գայանե Մեսրոպյանը («Աշնանային իրիկնամուտ»):

 

 

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսի համար կմրցեն Արմեն Մարգարյանը («Տիկին մինիստրուհին» ներկայացում), Էրիկ Սարգսյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Արա Սարգսյանը («Սիրելի Պամելա»), Հրաչյա Ներսիսյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Արթուր Կարապետյանը («Կոնտեյներում»), Կարեն Խաչատրյանը («Այծ-ծես»), Կորյուն Բուդուրյանը («Ջեք-Փոթ»), Սամվել Գևորգյանը («Ապուշ»), Հայկ Թորոսյանը («Աշնանային իրիկնամուտ» ներկայացում):

 

 

«Տարվա լավագույն բեմադրիչ» անվանակարգում ներկայացված են հինգը` Գագիկ Մելքումյանը («Ճիչը» ներկայացում), Հռիփսիմե Շահինյանը («Ինչպես չբեմադրվեց»), Նարինե Գրիգորյանը («Լյու-Բոֆ»), Նորա Գրիգորյանը («Երեք խոզուկները») և Գոռ Մարգարյանը («Ամնեզիա» ներկայացում):

«Արտավազդ 2015» թատերական ամենամյա մրցանակաբաշխությանը կորոշվի նաև երիտասարդական լավագույն ներկայացումը: Այդ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար կմրցեն Գրիգոր Խաչատրյանի «Բարձ մարդը», Զառա  Անտոնյանի «Թմկաբերդի առումը», Տիգրան Գասպարյանի «Արշալույսները այստեղ խաղաղ են», Սամսոն Ստեփանյանի «Երեք խոզուկների նոր արկածները», Գագիկ Մելքումյանի «Ճիչը», Լյուդվիգ Հարությունյանի «Սեր, ջազ, սատանա», Վիգեն Ստեփանյանի «Կիկոս», Նարինե Գրիգորյանի «Լյու-Բոֆ», Գոռ Մարգարյանի «Զգուշացեք, կանայք են» ներկայացումները:

 

 

«Տարվա լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում ներկայացված են Կարինե Օնանյանը      («Կոշկավոր կատուն» ներկայացում), Վահե Հայրապետյանը («Երեք խոզուկների նոր արկածները»), Վահագն Թևանյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Անդրանիկ Հարությունյանը («Սիրելի Պամելա»), Անտոն Քեշիշյանը («Սեր, ջազ, սատանա»), Շամիր Շահիրյանը («Այծ-ծես») և Նելլի Բարսեղյանը («Ամնեզիա» ներկայացում):

 

 

«Արտավազդում» տարվա «Լավագույն պիես» մրցանակը կուրախացնի չորս արժանավորներից մեկին՝ կա՛մ Թամար Հովհաննիսյանին՝ «Վերջին կանգառ», կա՛մ Վիգեն Ստեփանյանին՝ «Կիկոս»-ը, կա՛մ Գուրգեն Խանջյանին՝ «Արտավազդ-Շիդար» կամ էլ Արմեն Բայանդուրյանին՝ «Աշնանային իրիկնամուտ»:

Ներկայացումների «Լավագույն երաժշտության» հեղինակը ևս պարզ կդառնա Մարտի 27-ին: Այս անվանակարգում ներկայացված են Վահե Հայրապետյանը («Երեք խոզուկների նոր արկածները» ներկայացմամբ), Արթուր Մանուկյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» ներկայացմամբ), Արա Գևորգյանը («Ձախորդ Փանոսի կտակը» ներկայացմամբ), Վահե Հայրապետյանը («Կիկոս» ներկայացմամբ), Վաչե Շարաֆյանը («Այծ-ծես» ներկայացմամբ):

 

 

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար ներկայացված են Անուշ Սարգսյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ներկայացմամբ), Գրիգոր Խաչատրյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» ներկայացմամբ), Նարինե Մալյանը («Սիրելի Պամելա» ներկայացմամբ), Գառնիկ Սեյրանյանը («Ձախորդ Փանոսի կտակը» ներկայացմամբ), Ժիրայր Դադասյանը («Այծ-ծես» ներկայացմամբ), Արմեն Մեհրաբյանը («Արտավազդ-Շիդար» ներկայացմամբ) և Վահան Բադալյանը («Մի լքիր ինձ» ներկայացմամբ):

«Արտավազդը» կընտրի գլխավոր տիտղոսակրին՝ «Տարվա լավագույն ներկայացումը» անվանակարգում: Այստեղ ներկայացված են Ժան Նշանյանի բեմադրած «Հոլիվուդ… Hollywood», Նարինե Մալյանի «Սիրելի Պամելա», Գառնիկ Սեյրանյանի «Ձախորդ Փանոսի կտակը», Ժիրայր Դադասյանի «Այծ-ծես», Արմեն Մեհրաբյանի «Արտավազդ-Շիդար», Վահե Շահվերդյանի «Տիկին մինիստրուհի» և Վահան Բադալյանի «Մի լքիր ինձ» ներկայացումները:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը